Ժենգյալով հացի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենգյալով հացի փառատոն
Տեսակփառատոն
Ժամանակաշրջան2018 -
Հաճախականությունամենամյա
Երկիր Արցախ
Վայրգյուղ Հաթերք
Առաջինը2018

Ժենգյալով հացի փառատոն, ժենգյալով հացի ամենամյա համահայկական փառատոն, որն ավանդաբար անց է կացվել մայիս-հունիս ամիսներին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Միջոցառման նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության տարածումը, համայնքային կյանքի աշխուժացումը, էկոտուրիզմի զարգացումը և զբոսաշրջութան խթանումն է[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն առաջին անգամ կայացել է 2018 թվականին։ Նախաձեռնության հեղինակն «Էկոտուրիզմն Արցախում» խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանն է, կազմակերպվում է Մարտակերտի շրջվարչակազմի, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու մասնավոր մի շարք կազմակերպությունների աջակցությամբ։

Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և տուրիստներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում ժենգյալով հացի պատրաստումը, համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը, գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը։

2019[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին փառատոնի ժամանակ թխվել է աշխարհում ամենամեծ ժենգյալով հացը, որը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հաթերքում կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոնը». Երկիր Մեդիա. 11.05.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  2. «Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն».
  3. «Ժենգյալով հացի 3-րդ փառատոնը՝ Արցախում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.