Ժապավենաձև կավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժապավենաձև կավեր, մերձսառցադաշտային լճերի նստվածքներ՝ կազմված նուրբ կանոնավոր շերտերով հերթափոխվող ամառային և ձմեռային նստվածքներից։ Համապատասխանաբար ներկայացված են ավելի խոշոր (ավազաքարա–ալևրիտային) կամ ավելի մանր (կավային) նյութով։ Շերտի զույգի հզորությունը սովորաբար մինչև 1 մմ է, բայց երբեմն հասնում է մի քանի սմ։

Ժապավենաձև կավերը տարածված են Բելոռուսիայում, մերձբալթյան հանրապետություններում, Սկանդինավիայում, Լեհաստանի և Գերմանիայի հյուսիսում։ Ժապավենաձև կավերի շերտերի տարեկան հաշվարկը օգտագործվում է սառցադաշտային և ետսառցադաշտային ժամանակաշրջանի երկրաբանական ժամանակագրության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 281