Թռիչքի կառավարման կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԹԿԿ գլխավոր աշխատասենյակը

Թռիչքի կառավարման կենտրոն, ԹԿԿ (ռուս.՝ Центр управления полётами), «Ռոսկոսմոս» ընկերության տիեզերական թռչող ապարատների (ՏԹԱ) կենտրոնական կայան, թռիչքների կառավարման աշխատանքների (պրոցեսների, գործողությունների) համալիրների կենտրոնացված օպերատիվ-տեխնիկական ղեկավարումն իրագործող օրգան։ Թռիչքի կառավարումն իրականացվում է աշխատատեղերից, որոնք սարքավորված են հրամանների և ծրագրերի հաղորդման, տիեզերագնացների, ՏԹԱ-ի հետ ինֆորմացիայի փոխանակման կապի կանալներով, վերերկրյա, տիեզերանավերի և ինքնաթիռների չափիչ համալիրներով, կոորդինացիոն-հաշվողական կենտրոնով (ինֆորմացիոն-հաշվողական համալիրով) և այլ ծառայություններով։

Աշխատատեղերում տեղակայված են վերերկրյա և տիեզերական հեռուստատեսության էկրաններ, ստացվող և հաղորդվող տեղեկատվություն դիտողական պատկերման միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հետևել թռիչքի ընթացքին, հրամանների և ծրագրերի անցմանն ու կատարմանը։ ԹԿԿ-ից կառավարում են մեկ կամ մի քանի միատիպ ՏԹԱ-ների թռիչքները։ Ըստ նշանակման տարբեր ՏԹԱ-ների կառավարման անհրաժեշտությունը հանգեցրել է մասնագիտացված ԹԿԿ-ների կազմակերպմանը, որոնց աշխատանքի կոորդինացումն իրականացվում է հրամանա- չափիչ համալիրների պլանակոորդինացիոն ծառայություններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 215