Թոքսուգուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Թոքսուգուն
Deoksugungpalacefromthebuilding.jpg
Տեսակպալատ
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՏեղագրությունՍեուլ
Կոորդինատներ: 37°33′58.250000101608″ հս․ լ. 126°58′29.460000100013″ ավ. ե. / 37.56618055558377733° հս․. լ. 126.97485000002778577° ավ. ե. / 37.56618055558377733; 126.97485000002778577

Թոքսուգուն, պալատական համալիր, գտնվում է Հարավային Կորեայում՝ Սեուլում: Չոսոն դինաստիայի[1] արքայական ընտանիքի նստավայրն է եղել:

Թոքսուգունը Չոսոն դինաստիայի կառուցած հինգ կարևոր արքայական պալատներից մեկն էր: Կառույցներից որոշները քարաշեն են: Դրանով փորձել են կրկնօրինակել արևմտյան ճարտարապետության առանձնահատկությունները: Թոքսուգունը Սեուլում գտնվող արքայական մյուս հինգ պալատական համալիրների նման ավերվել է Կորեայի գաղութացման ժամանակաշրջանում: Մինչև օկուպացիան եղած կառույցներից ներկայումս պահպանվել է միայն մեկ երրորդը[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքսուգունը սկզբում եղել է Սոնջոն վանի կամ արքայի ավագ եղբոր՝ արքայազն Վոլսանի նստավայրը: Այս նստավայրը եղել է արքայական պալատ Իմջինյան պատերազմի ժամանակ, երբ բոլոր մյուս պալատները այրվել էին ճապոնացիների կողմից: Սոջոն արքան Չոսոնի առաջին վաներից էր, որ հաստատվեց այս պալատում: Արքա Քվանհեգունը 1608 թվականին թագադրվեց Թոքսուգունում, որից հետո պալատը վերանվանվեց Քյոնունգուն: Այն բանից հետո, երբ 1618 թվականին վաների նստավայրը փոխադրվեց կրկին վերակառուցված Չհանդոկուն, Թոքսուգունը սկսեց երկրորդական պալատի դեր կատարել և հաջորդ 270 տարիների ընթացքում ստացավ Սոգուն (Արևմտյան պալատ) անվանումը:

1897 թվականին, երբ կայսր Կոջոնը ստիպված եղավ ճապոնացիներից թաքնվել Թոքսուգունի մոտ գտնվող ռուսական դեսպանատանը, նա վերադարձավ Սոգուն և այն կրկին վերանվանեց Քյոնունգուն: Կորեայի հաջորդ կայսր Սունջոնը վերականգնեց Թոքսուգունի հին անվանումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 5 Palaces of Seoul»։ Chosun Ilbo։ 24 January 2012։ Վերցված է 23 April 2012 
  2. «일제에 의해 훼손된 옛 덕수궁 터이번엔 미대사관 신축부지로 전락»։ 오마이뉴스։ 12 March 2002 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]