Թոփրակ-կալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոփրակ-կալե քաղաքի ավերակները Ուզբեկստանում:

Թոփրակ-կալա (ուզբ.՝ Tuproq qal'a), հնագույն բնակատեղի ավելի քան 120 հեկտար մակերեսով, գտնվում է ներկայիս Ուզբեկստանի Հանրապետության տարածքում: Համարում են, որ Թոփրակ-կալան անտիկ դարաշրջանում եղել է հնագույն խորեզմային մայրաքաղաք: Խորեզմի մայրաքաղաքն է եղել Աֆրիգիդների դինաստիայի կառավարման տարիներին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հնէաբանական հուշարձան է[1]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է մոտ մ.թ.ա. 3-րդ դարում: Քաղաքում իր արտահայտումն է գտել անտիկ Խորեզմի ամրացված քաղաքների ճարտարապետությունը: Քաղաքն ունի 350×500 մ պարագիծ, շրջապատված է հում աղյուսից կառուցված պատերով, որոնք բարձրանում են պախսայով՝ հունացած կավով, ստեղծված արհեստական հարթակի շեղ հիմքերի վրա:

Քաղաքի հատակագծման մեջ ավելի պարզ է զգացվում կանոնավորությունը, քաղաքը ստեղծող տարրերի բաշխումը ըստ ֆունկցիոնալ նշանակության: Գլխավոր մայրուղին սկսում է դարպասներից, որը քաղաքը բաժանում է երկու հիմնական հատվածների:

Քաղաքի հյուսիսային հատվածում էին գտնվում Խորեզմշահրի պալատը, տաճարն ու հրապարակը: Պալատը տեղադրված էր բարձրադիր մասում, հյուսիսարևմտյան անկյունում, այն ընդարձակ՝ 75×75 մ չափեր ունեցող շենք էր՝ բազմաթիվ սենյակներից ու դահլիճներից կազմված[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Desert Castles of Ancient Khorezm - UNESCO World Heritage Centre
  2. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 228-229 — 319 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]