Թուրքմենստան (հեռուստաընկերություն)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուրքմենստան (այլ կիրառումներ)
| Հիմնադիր | Թուրքմենստանի կառավարություն |
|---|---|
| Երկիր | Աշգաբադ |
| Հեռարձակման գոտի | |
| Հեռարձակման լեզու | թուրքմեներեն |
| Հեռարձակման սկսման թվական | 2004 թ. սեպտեմբերի 12 |
| Հիմնադիր | Թուրքմենստանի կառավարություն |
«Թուրքմենստան», թուրքմենական պետական միջազգային հեռուստաընկերություն, հիմնվել է 2004 թվականի սեպտեմբերի 12-ին[1]։ Ինչպես և Թուրքմենստանի բոլոր հեռուստա- և ռադիոալիքները, հեռուստաընկերությունը վերահսկվում է Թուրքմենստանի հեռուստատեսության, ռադիոյի և կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կողմից։ Հեռուստաալիքի նպատակն է միջազգային հանրությանը ծանոթացնել Թուրքմենստանի առաջխաղացումներին, զարգացմանը, երկրում իրականացվող բարեփոխումներին և հասարակական կյանքի հետ։ Հեռարձակումը իրականացվում է յոթ լեզուներով՝ թուրքմեներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չիներեն, արաբերեն և պարսկերեն։
Հեռուստաընկերության ներկայիս գործադիր տնօրենն է Բեգլի Ալիևը[2]։