Թուղթք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Թուղթք», Անտիոքի եպիկոպոս Իգնատիոս Աստվածազգյացի քրիստոնեական վարդապետության բովանդակությամբ թղթերը (նամակներ)՝ հասցեագրված տարբեր քաղաքների։

Հրատարակվել է 1783 թվականին Կ. Պոլսում՝ Ստեփանոս Պետրոսյանի տպարանում։ Տիտղոսաթերթին գրված է՝ «Թուղթք Սրբոյն Իգնատիոսի աստուած–ազգեաց մարտիրոսի Անտիոքայ եպիսկոպոսի….» (159 էջ, 8°, 13 x 8 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։