Թութակ հայկազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Թութակ հայկազյան» (դասական ուղղագրություն՝ «Թութակ հայկազեան»), հայկական բարոյախոսական, բանասիրական և ուսումնական ամսաթերթ։ Լույս է տեսել Զմյուռնիայում, 1854-1855 թվականներին։ Հրատարակել են Մեսրոպյան վարժարանի սաները՝ մանկավարժ Ա. Փափազյանի հովանավորությամբ ու քաջալերանքով։ Աշակերտ- խմբագիրները, դպրոցի սաներն ու ուսուցիչները տպագրել են գրական ստեղծագործություններ, բանասիրական նյութեր, թարգմանություններ, զրույցներ, հեքիաթներ, զվարճալիքներ։ Նյութերը հիմնականում աշխարհաբար են, բանաստեղծությունները՝ մեծ մասամբ գրաբար։ Հայ մանկական մամուլի առաջնեկներից է[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԹՈՒԹԱԿ ՀԱՅԿԱԶԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրագիտակ, «Մշակույթի աշխարհ», ՀԳՄ հրատարակչություն, 2007, 195-րդ էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 229