Ջավադ Թորոսյան
(Վերահղված է Թորոսյան Ջավադից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջավադ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1930 |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 4, 1994 (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | խմբագիր, լրագրող և պատմաբան |
Ջավադ Լևոնի Թորոսյան (հոկտեմբերի 29, 1930, Երևան, ԽՍՀՄ - մայիսի 4, 1994, Երևան, Հայաստան), հայ պատմաբան-միջազգայնագետ, խմբագիր, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջավադ Թորոսյանը ծնվել է 1930 թվականին, Երևանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970 թվականից աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1979–1994 թվականներին՝ գլխավոր խմբագրի տեղակալ։
Մահացել է 1994 թվականին, Երևանում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերենից թարգմանել է Դեյվիդ Լենգի և Ուոքըր Քրիսթոֆըրի «Հայերը» (1992 թվական) աշխատությունը։
Աշխատությունները նվիրված են հայոց պատմության Հայկական հարցին վերաբերող շրջանին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թվականին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչում։
1988 թվականին «Հայկական սովետական հանրագիտարանի» համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Թորոսյան Ջավադ Լևոնի». hayazg.info.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |