Թլպաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թլպաշար, Թիլ Ավետյաց, քաղաք Թուրքիայում, Եդեսիայից (Ուրֆա) արևմուտք, Այնթապի և Հռոմկլայի մոտ։ Թլպաշարում են հաճախ բնակվել Եդեսիայի կոմսերը։ 1141-ին Իկոնիայի սուլթան Մաքսուտը հարձակվել է Թլպաշարի վրա։ Ճոսլին կոմսը, հայ իշխանների աջակցությամբ, ետ է մղել թուրքերի հարձակումը։ 1218-ին Թլպաշարում տիրել է Իկոնիայի սուլթանը, այնուհետև՝ եգիպտացիները, խաչակիրները և վերջապես՝ թուրքերը։ Թլպաշարի հայերն զբաղվում էին արհեստներով, առևտրով, ունեին եկեղեցի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 191