Թզուկ Քիթը (ֆիլմ, 1978)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Թզուկ Քիթը
գերմ.՝ Zwerg Nase
Թզուկ Քիթը (ֆիլմ, 1978).jpg
ԵրկիրFlag of East Germany.svg Արևելյան Գերմանիա
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական1978
Լեզուգերմաներեն
Սցենարի հեղինակGünter Kaltofen?
ԴերակատարներԿարմեն-Մայա Էնտոնի, Doris Abeßer?, Monika Woytowicz?, Stefan Lisewski?, Bruno Carstens? և Peter Bause?
ԵրաժշտությունKlaus-Peter Bruchmann?
Տևողություն75 րոպե

«Թզուկ Քիթը» (գերմ.՝ Zwerg Nase), 1978 թվականի գերմանական ֆիլմ՝ նկարահանված Վիլհելմ Հաուֆի համանուն հեքիաթի մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկուամյա Յակոբը մորն օգնում է շուկայում բանջարեղեն վաճառել։ Նա հաճախ է գնորդներին օգնում գնած բանջարեղենը տանել տուն։ Մի անգամ մի անճոռնի պառավ քննադատում է բաջարեղենը, և Յակոբն ի պատասխան ծաղրում է նրա արտաքինը։ Պառավ կինն սպառնում է, որ Յակոբը կդառնա իր նման։ Նա գնում է վեց կաղամբ և Յակոբին խնդրում դրանք տանել իր տուն։ Այնտեղ պառավը տղային հյուրասիրում է կաղարդական ապուր, որն ուտելուց հետո տղան վերածվում է երկար քթով թզուկի։ Յոթ տարի նա անցկացնում է պառավի տանը՝ կարծելով, թե երազ է տեսնում և երազում պառավից խոհարարություն է սովորում։ Մի գեղեցիկ օր նա խոհանոցի պահարանում տեսնում է մի խոտաբույս, որից հոտ քաշելուց հետո սկսում է փռշտալ, ինչից հետո արթնանում է ու հեռանում այդ տնից՝ անհանգստանալով, որ մայրը կկշտամբի իրեն երկար ժամանակ բացակայելու պատճառով։ Իրականում անցել է յոթ տարի, և նրա ծնողներն արդեն դադարել են սպասել տղայի վերադարձին։ Յակոբը գնում է տուն, բայց ծնողները չեն ճանաչում նրան և վտարում են։

Յակոբը որոշում է որպես խոհարար աշխատանքի անցնել դքսի մոտ։ Հետագայում Յակոբը հանդիպում է խոսող սագի (Միմի), որին նույնպես կախարդել էր ծեր կինը։

Հեքիաթում սագը Յակոբին օգնում է գտնել կախարդական խոտաբույսը, որը վերացնում է տղայի կախարդանքն, ու վերջինս սագին վերադարձնում է հորը, որը նրան նորից դարձնում է մարդ։ Ֆիլմում ոչ ոք սաինգ չի վերադարձնում իր հոր մոտ, իսկ նա նորից մարդ է դառնում ծաղկից հոտ քաշելուց հետո։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մաթիաս Գլյուգլա[1] Յակոբ Յակոբ մանկության տարիներին
Կարմեն-Մայա Անտոնի[1] Յակոբ Յակոբ թզուկ
Պիտեր Ջագոդա[1] Յակոբ Յակոբ մեծահասակ
Դորիս Աբեսեր[1] Կախարդուհի Կախարդուհի
Մոնիկա Վոյտովիչ[1] Հաննա Հաննա
Ստեֆան Լիսևսկի[1] Էռնստ Էռնստ
Բրունո Կարստենս[1] խոհարար խոհարար
Ֆրանց Վիխման[1] խոհարար խոհարար
Պիտեր Բաուզ[1] դուքս դուքս
Կլաուս Բերգատ[1] արքայազն արքայազն

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թզուկ Քիթը» ֆիլմը նկարահանվել է DEFA Studios Potsdam-Babelsberg ստուդիայում և թողարկվել 1978 թվականի դեկտեմբերի 30-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]