Թե ինչպես հավը փրկեց աքլորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թե ինչպես հավը փրկեց աքլորին (բելառուս․՝ Як курачка пеўніка ратавала), բելառուսական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի աքլորի ու մի հավի մասին[1]։ Հավը ձու է ածում, իսկ աքլորը քջուջ է անում հատիկ գտնում ու հավին հյուրասիրում։ Մի անգամ էլ, երբ նա քջուջ էր անում, հանկարծ մի մեծ հատիկ է գտնում ու մտածում, որ այդ հատիկը չի տա հավին, այլ ինքը կուլ կտա։ Կուլ տալուց հատիկը կանգնում է իր կոկորդին և չի կարողանում շնչել։ Հավը տեսնում է և անմիջապես վազում է նրա մոտ։ Նա աքլորին հարցնում է, թե ինչով կարող է օգնել նրան։ Աքլորը պատասխանում է, որ նրան միայն կարագը կփրկի։ Հավը գնում է կովի մոտ, և կովն ասում է, որ եթե նա կարագ է ուզում, ուրեմն պետք է հնձվորի մոտ գնա և խոտ բերի նրա համար։ Հավը գնում է հնձվորի մետ, և խոտ է խնդրում, ասելով, որ խոտը պետք է տանի կովին տա, կովն էլ իրեն կարագ տա, կարագն էլ տանի, որպեսզի աքլորին փրկի։ Հնձվորն ասում է, որ եթե նա խոտ է ուզում, ապա պետք է գնա հացթուխի մոտ և կարկանդակ բերի։ Հավը վազում է հացթուխի մոտ։ Հացթուխին ասում է, որ իրեն կարկանդակ է պետք։ Հացթուխն ասում է, որ եթե կարկանդակ է ուզում, ապա պիտի գնա անտառ և իր համար փայտ բերի, որպեսզի նա կարկանդակ թխի։ Հավը վազում է անտառ և փայտ է բերում հացթուխին։ Հացթուխը կարկանդակ է թխում, հավը կարկանդակը տանում է հնձվորին, հնձվորը նրան խոտ է տալիս, խոտը տանում է կովին, և կովն էլ նրան կարագ է տալիս։ Հավը շտապում է աքլորի մոտ և հազիվ փրկում նրան։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավ
  • Աքլոր
  • Կով
  • Հնձվոր
  • Հացթուխ

Սյուժեն այլ հեքիաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի սյուժեն թափառող է, այն հանդիպում է տարբեր ժողովուրդների հեքիաթների մեջ։ Օրինակ, սյուժեն ծանոթ է Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթից, որտեղ աղվեսը, կորցնելով իր պոչը, ստիպված է լինում տարբեր կենդանիներից տարբեր բաներ խնդրել, մինչև որ իր պոչը հետ է ստանում տատիկից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բելառուսական ժողովրդական հեքիաթներ, ընտրանի ութերորդ, Երևան, 2013, էջ 67
  2. Պոչատ աղվեսը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]