Թերթաքարերն Էստոնիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
A brownish-grey wall of kukersite is shown with a blue-handled pick axe somewhat to the right of its centre. Fragments of other rocks are visible; most are a little wider than the pick axe handle.
Թերթաքարեր հյուսիսային Էստոնիայում

Թերթաքարը ռազմավարական էներգետիկ ռեսուրս է, որը տալիս է Էստոնիայի համախառն ներքին արդյունքի մոտ 4%-ը: Թերթաքարային արդյունաբերությունն Էստոնիայում աշխարհում ամենազարգացածներից է[1]: 2012 թվականին երկրում թերթաքարային արդյունաբերությունում աշխատել է 6500 մարդ, ինչը կազմում է երկրի ողջ աշխատուժի մոտ 1%-ը: Աշխարհի երկու ամենամեծ թերթաքարով աշխատող էլեկտրակայաններն այս երկրում են: 2012 թվականին արդյունահանվող թերթաքարի 70%-ն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, որը կազմում է Էստոնիայում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 85%-ը: Արդյունահանվող թերթաքարի ավելի փոքր մասն օգտագործվում է թերթաքարային սինթետիկ նավթ արտադրելու համար, ինչը բավական է, որ Էստոնիան լինի երկրորդ ամենաշատ թերթաքարային նավթ արտադրող երկիրն աշխարհում, Չինաստանից հետո: Բացի այդ, թերթաքարային նավթը և նրանից պատրաստված արտադրանքը Էստոնիայում օգտագործում են ցեմենտի արդյունաբերությունում որպես հումքային նյութեր:

Էստոնիայում կան 2 տեսակի թերթաքարեր, որոնք երկուսն էլ նստվածքային ապարներ են, կազմավորված Օրդովիկյան երկրաբանական դարաշրջանում [2]: Գրաֆոլիտիկ արգիլիտն ամենամեծ ռեսուրսն է, բայց իր օրգանական ծագման պատճառով նրա մեջ պարունակությունը համեմատաբար ցածր է, և այն չի արդյունահանվում: Մյուսը կուկերսիտն է, ինչն արդեն հարյուր տարի է արդյունահանվում է և ակնկալվում է, որ այն կբավականացնի ևս 25 տարի: 2012 թ.-ի վերջում կուկերսիտի ողջ ռեսուրսները 4.8 միլիարդ տոննա էր, որից մինչև 650 միլիոն տոննան վերականգնվող էր: Կուկերսիտի պաշարներն Էստոնիայում ամբողջ թերթաքարերի պաշարների 1.1%-ն են կազմում:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IEA (2013), p. 20
  2. Väli E., Valgma I., Reinsalu E. (2008)։ «Usage of Estonian oil shale» (PDF)։ Oil Shale. A Scientific-Technical Journal (Estonian Academy Publishers) 25 (2): 101–114։ ISSN 0208-189X։ doi:10.3176/oil.2008.2S.02։ Վերցված է 2008-10-25