Թեմական տեսուչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թեմական տեսուչ, արևելահայ թեմերում հայկական դպրոցները ղեկավարող անձ։ 1869 թվականին Ռուսաստանում ժող. ուսումնարանների տեսչության ստեղծումից հետո, Էջմիածնի կաթողիկոսությունը 1873 թվականի դեկտեմբերին հաստատել է թեմական տեսուչի պաշտոնը։ Ցուրաքանչյուր թեմ ուներ մեկ տեսուչ, որին հաստատում էր կաթողիկոսը։ Թեմական տեսուչը ենթակա էր թեմի առաջնորդին։ Նրա տնօրինության տակ էին ազգային բոլոր դպրոցները (բացի թեմա կան հոգևոր դպրոցներից), կարող էր նշանակել և ազատել ուսուցիչներին, լուծել դպրոցների հոգաբարձական և ուսուցչական մարմինների միջև ծագած վեճերը, մշակել և առաջարկել ուսուցման նոր եղանակներ, կազմել դասագրքեր և այլն։ Թեմական տեսուչ են եղել հայ կրթական գործի նշանավոր դեմքեր (Ղ. Աղայան, Պ. Պռոշյան, Գ. Բարխուդարյան, Հ. Տեր-Միրաքյան, Տ. Ռաշմաճյան և ուրիշներ)։ Թեմական տեսուչի պաշտոնը վերացել է 1918 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png