Թանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանով

Թանով, թանով, թանապուր, սպաս, հայկական խոհանոցի ուտեստներ։ Դրա պատրաստման ժամանակ ձուն հարում են ալյուրի հետ, հետո ավելացնում են թթվասեր և մածուն, որը խառնում են ջրի հետ՝ 1:2-ի հարաբերակցությամբ։ Խառնուրդը, մարմանդ կրակի վրա, հասցնում են եռման աստիճանի՝ մշտապես խառնելով՝ մակարդումից խուսափելու համար։ Ցորենի ձավարը եփում են մինչև պատրաստ լինելը և ավելացնում են եռացող ապուրի մեջ։ Ապուրի մեջ ավելացնում են նաև սոխառած,մանր կտրատած կանաչի՝ համեմ, երբեմն էլ՝ անանուխ[1]։

Թանովի զանգեզուրյան տեսակը պատրաստվում է թանից, որին նախապես ջուր են ավելացնում և այն հասցնում թթվասերի խտության աստիճանի։ Կան նաև բազուկի տերևներից, կաղամբից սպասի պատրաստման տարբերակներ։ Մատուցում են տաք կամ սառը վիճակում։ Ուտեստը լայնորեն տարածված է ողջ Հայաստանով և Արցախով։ Սպասը մինչ օրս էլ ուտում են ինչպես պահքի ժամանակ, այնպես էլ տարվա ցանկացած եղանակի, քանի որ այն դժվար չէ պատրաստել։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսկ մաման, որ տասը ծին է անցրել և լիմոնի սմքած կճեպ դարձել, մաման, որ իր օրում ավտո դեռ տեսած չէր, շատ էլ չէր վռազում, թանով էր խառնում։ Ակսել Բակունց, «Իվան բեյը»
  • Սիմոն ապեր,− դարձավ նա մի կարճահասակ ալևորի, որին սեղմել էին անկյունը,− դու էստեղ ի՞նչ գործ ունես։ Քո թայերը թանովը կերել են, երազ են տեսնում։ Ակսել Բակունց, «Կարմրաքար»
  • - Հա, եթե բերանդ օրերով բան չդնես, համ խաղ է, համ պար է։ Պա՛հ-պա՛հ-պա՛հ, տես ինչ թանով եմ եփել, թարխունով, ռեհանով,- Շամամը ափսեին փչելով, ծերունու չեմուչեմին ուշք չդարձնելով, զոռով մի երկու գդալ թանապուր կերցրեց։ Կոմիտաս Դանիելյան, Գյուղական խճանկար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Спас (Танов Апур)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Книга о национальной армянской пище. п/ред. Л.Арутюнян. Ереван, Армгиз, 1950, стр.39.