Թալիշստանի ձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Թալիշստանի ձայն» (թալ.՝ Tolışi Sədo), 2013 թվականից Շուշիում բացված առաջին թալիշալեզու ռադիոկայան[1][2]։ Ռադիոկայանի օպերատորն է «Իմպուլս» ռադիոկայանը (Երևանում՝ «106.5 Լրատվական ռադիո»)[3]։ Եթերի ընթացքում բարձրացվում են մշակութային, քաղաքական, պատմական և ազգային թեմաներ, զուգահեռ դրվում է երաժշտություն և այլն[3]։

Թալիշ քաղաքական գործիչներն ու մտավորականության ներկայացուցիչները, ինչպես Ֆահրեդդին Աբոսզոդեն, Ռուստամ Իսկանդարովը, Զախիրիդդինը և այլք պարբերաբար հանդես են գալիս մամուլում՝ կոչ անելով ունկնդրել «Թալիշստանի ձայնը»։ Ստեղծվել է մի մեծ շաժում ամբողջ թալիշական հանրույթի շրջանում՝ հյուսիսից հարավ և ի սփյուռս աշխարհի, որը կոչվում է «Թոլիշստթոնի սադո չըմա սադոյե», այսինքն՝ «Թալիշստանի ձայնը» մեր ձայնն է»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոկայանը բացվել է 2013 թվականի մարտի 20-ին Շուշիում՝ Իրանագիտության կովկասյան կենտրոնի և Մոդուս վիվենդի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։ Առաջին թողարկումը ռադիոկայանը սկսել է «Ամրա Շուշի» արտահայտությամբ (այսինքն՝ «Խոսում է Շուշին»)[3]։

Կայանը եթեր է դուրս գալիս աշխատանքային օրերին՝ օրական հինգ անգամ, իսկ շաբաթ ու կիրակի օրերը կրկնվում են նախորդ օրերի ծրագրերը։ Օրվա գլխավոր թողարկումը տեղի է ունենում 19։00-20։00 ժամին թալիշերենով և ադրբեջաներենով[3]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոկայանը բացվել է թալիշ ժողովրդի մշակույթի զարգացմանն ու թալիշների ազգային ինքնության կայացման նպատակով[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]