Ընտրասերման դիֆերենցիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտրասերման դիֆերենցիալ, ընտրության դիֆերենցիալ, կենդանիների ընտրասերման քանակական ցուցանիշ։ Որոշվում է որպես ամբողջ պոպուլյացիայի ընտրասերվող հատկանիշի (ցեղ, գիծ, նախիր) և տոհմային նպատակով ընտրված լավագույն անհատների խմբի նույն հատկանիշի միջին մեծությունների տարբերություն։ Ընտրասերման դիֆերենցիալը կախված է հատկանիշի փոփոխականության աստիճանից․ որքան բարձր է փոփոխականությունը, այնքան (այլ հավասար պայմանների դեպքում) մեծ է ընտրասերման դիֆերենցիալի և ընտրության աստիճանը (խստապահանջությունը), որքան ցածր է ցեղի համար ընտրված կենդանիների տոկոսը, այնքան բարձր է ընտրասերման դիֆերենցիալը։ Կաթնատու անասնապահության մեջ զանգվածային ընտրության դեպքում, ըստ կարևորագույն ընտրասերվող հատկանիշների, ընտրասերման դիֆերենցիալը սովորաբար բարձր չէ, ավելի խստապահանջ ընտրության (օրինակ՝ մայրերի) դեպքում արտադրող ցուլերի ընտրասերման դիֆերենցիալը բարձր է։ Որքան ցածր թիվ է դրված հատկանիշների ընտրության հիմքում, այնքան ընտրասերման դիֆերենցիալը բարձր է։ Խոշորամասշտաբ ընտրասերման ներդրումը, որը հնարավորություն է տալիս խիստ մեծացնել ընտրության ինտենսիվությունը, զգալիորեն բարձրացնում է ընտրասերման դիֆերենցիալը, հետևաբար նաև ընտրասերման արդյունավետությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։