Ընկերոջ սիրտը (ֆիլմ, 1966)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկերոջ սիրտը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Գրիգորև և Ռենիտա Գրիգորևա

«Ընկերոջ սիրտը» (ռուս.՝ «Сердце друга»), 1966 թվականի խորհրդային ֆիլմ[1][2], որը նկարահանվել է Էմանուիլ Կազակևիչի համանուն պատմվածքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացվում է գումարտակի հրամանատար Պավել Ակիմովի և ռազմական թարգմանիչ Անյա Բելոզյորովայի սիրո պատմությունը։ Ակիմովն իրեն ցուցաբերել է որպես լավ հրամանատար, և նրան գումարտակ են ուղարկում թարգմանչուհի՝ լեյտենանտ Բելոզյորովային։ Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ Պավելը տեղափոխվելու է Հյուսիսային ճակատ։ Հայրենական մեծ պատերազմը բաժանում է սիրահարներին, բայց Պավելը միշտ հիշում էր Անեչկային։ Մարտնչելով Հյուսիսային ճակատում՝ նա զոհվում է Նորվեգիայում՝ չտեսնելով հաղթանակը և իր դստերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Ֆրոլով – Պավել Գորդեևիչ Ակիմով, կապիտան, գումարտակի հրամանատար
  • Ալլա ՄեշչերյակովաԱննա Ալեքսանդրովնա Բելոզյորովա, լեյտենանտ-թարգմանիչ
  • Ալեքսեյ ՉեռնովԿոնդրատի Գերասիմովիչ Մայբորոդա
  • Պյոտր Լյուբեշկին – մայոր Գավրիլին, գնդի հրամանատար
  • Վալերի Մալիշևկապիտան Լոբզին
  • Իգոր Վուլոխ – Ռեմիզով
  • Վալենտինա ԱնանինաՆատաշա Սոկոլովա, Լոբզին ծանոթուհին նամակագրության միջոցով
  • Սերգեյ Պապով – գեներալ Բելոզյորով, Աննայի հայրը, ռազմաճակատի գլխավոր վիրաբույժ
  • Լյուդմիլա Կոլպակովա (լուսագրերում՝ Ա. Կոլպակովա) – Անյա, Նատաշա Սոկոլովայի ընկերուհին
  • Վյաչեսլավ Ժարիկով – նավաստի
  • Լեոնիդ Դովլաթով – Պողոսյան
  • Գաբրիել Կոտոժեկով – կապավոր
  • Անատոլի Սալիմոնենկո – կապիտան Դրոզդ
  • Իվան Վլասով – Օրեշկին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ընկերոջ սիրտը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ընկերոջ սիրտը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]