Ըմպանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնյակի համար ըմպանակ.

Ըմպանակ՝ ապակե կամ բյուրեղապակյա Սպասքի տեսակ՝ սպիրտային խմիչքների օգտագործման համար։

Դրա մեջ պարունակվող հեղուկի մեծ մակերեսի տարածքը նպաստում է դրա գոլորշիացմանը, նեղ վերին մասը պահպանում է բաժակի ներսի բույրը, իսկ կլորացված հատակը թույլ է տալիս բաժակը սեղմել ձեռքում, դրանով իսկ տաքացնելով լիկյորը։ Ըմպանակ հայերեն բառի բառային նշանակությունը դժվարությամբ է տրվում հստակ սահմանմանը, ինչը բնորոշ է ընդհանուր կենցաղային բառապաշարին,որպես կանոն այն փոքր է ու օգտագործվում է թունդ սպիրտային խմիչքների օգտագործման համար: "Ըմպանակ" բառը ալկոհոլային խմիչքների համար ապակե տարայ ամենատարածված նշանակությունն է, ցույց է տալիս մեծ բառակազմական և ֆրազեոլոգիական հնարավորություններ, ինչը թույլ է տալիս այն համարել նման մասնագիտացված սպասքի չափանիշ[1]։

Ըմպանակի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված խմիչքից, բաժակը լինում է:

  • «Օղու»։ Օգտագործվում է դառը խմիչքների համար։ Տարողությունը 50 մլ։
  • «Մադերային»։ Օգտագործվում է թունդ խմիչքների համար։ Տարողությունը 75 մլ։
  • «Ռեյնվեյն»։ Օգտագործվում է սպիտակ չոր և կիսա-չոր գինիների համար։ Տարողությունը՝ 100-150 մլ: բարձ գունավոր ոտքի վրա:
  • «Երկարացվաց գավաթ»։ Օգտագործվում է կարմիր գինիների համար: Տարողությունը՝ 100-125 մլ:
  • «Կոնյակի»։ Օգտագործվում է կոնյակի համար։ Տարողությունը՝ 75-ից մինչև 250 մլ:
  • «Լիկյորի»։ Օգտագործվում է լիկյորի համար։ Տարողությունը՝ 25-30 մլ: բարձր գունավոր ոտքի վրա:
  • «Կոկտեյլային»: Օգտագործվում է թունդ կոկտեյլների համար. Տարողությունը՝ 125-150 մլ: ցածր ոտքի վրա:
  • «Գավաթ» Շամպայնի համար։ Տարողությունը՝ 125-150 մլ։
  • «Ինհալատոր» Օգտագործվում է բարերում կոնյակի համար: Տարողությունը՝ 100-125 մլ: Նեղացված բաժակ ընդլայնվող դեպի ներքև ու ցածր ոտքի վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]