Էրոզիոն բազիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրոզիոն բազիս (հուն․՝ βάσις — հիմք), մակերևույթ, որի մակարդակին հասած ջրային հոսքը (գետ, գետակ) կորցնում է իր կենդանի ուժը և որից ցած չի կարող խորացնել իր հունը[1]։ Էրոզիոն բազիսները լինում են ընդհանուր և տեղական։ Ընդհանուր (կամ գլխավոր) էրոզիոն բազիսը համաշխարհային օվկիանոսի մակարդակն է։ Տեղական (կամ ժամանակավոր) էրոզիոն բազիսը հոսուն լճերն են, վտակների՝ գլխավոր գետեր թափվելու տեղերը, ինչպես նաև կարծր ապարների ելքերը, որոնք դանդաղեցնում են գետի խորքային էրոզիան և առաջացնում սահանքներ։ Էրոզիոն բազիսի բարձրության փոփոխությունները (ծովի մակարդակի տատանումներ, երկրակեղևի դարավոր շարժումներ) ուղեկցվում են հովտի ներփորմամբ կամ նրա լցումով գետային նստվածքներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 97