Էրիկսոնյան հիպնոս
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էրիկսոնյան հիպնոսը, Միլտոն Էրիկսոնի (ամերիկյան հոգեբույժ, ով մասնագիտացել է բժշկական հիպնոսի մեջ) հոգեվերլուծական մոդելի անվանումն է։ Նրա մոտեցումը փոփոխված գիտակցությանը ընկավ մի ամբողջ ուղղության՝ էրիկսոնյան հիպնոսի հիմքում։ Նրա հոգեվերլուծական մոդելը դարձավ նյարդալեզվաբանական ծրագրավորման հիմքերից մեկը։ Միլտոն Էրիկսոնը Ամերիակայի կլինիկական հիպնոսի ասոցիացիայի հիմնադիրն ու առաջին նախագահն է։ Անդամակցել է Հոգեբուժության ամերիկյան ասսոցիացիային (American Psychiatric Association), Հոգեբանության ամերիկյան ասսոցիացիային (American Psychological Association), Հոգեպաթոլոգիայի ամերիկյան ասսոցիացիային։
Նա մանկուց հիվանդ էր պոլիոմելիտով (ողնուղեղի ախտահարում), երկար տարիներ զրկված էր շարժվելու հնարավորությունից, չէր տարբերում ձայնի բարձրությունը և ուներ դալտոնիզմ։
Ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 5-ին, Նևադա նահանգի Աուրում ավանում։ Էրիկսոնի մանկությունը և պատանեկությունը անցել են Նևադա և Վիսկոնսին նահանգների գյուղական շրջաններում։ Դա անդրադարձավ նրա բնավորության վրա. Էրիկսոնը պարզ էր, համեստ, կենսասեր և նպատակամիտ։ Նա ի ծնե գունակուրություն (դալտոնիզմ) ուներ՝ ընդունակ էր տարբերել միայն մանուշակագույնը, զուրկ էր երաժշտական լսողությունից, ուներ ընթերցանության մասնակի խանգարում։ 17 տարեկանում նա հիվանդացավ պոլիոմիելիտով, և բժիշկներն եկան միաձայն եզրակացության, որ նրան հաշված օրերի կյանք է մնացել։ Պատանի Միլթոնը լսել էր այդ վճռի մասին և զայրացել։ Ի վերջո նրան հաջողվեց հասնել ապաքինման իր իսկ մշակած վարժությունների շնորհիվ։
Նա հիշում է, որ այդ ժամանակ գրեթե ոչ մի զբաղմունք չուներ, քանի որ այն ամենը, ինչ տեսնում էր՝ իր հայրը, մայրն ու բուժքույր էին, որոնց հետ կոնտակտը միակողմանի էր՝ հոգատարություն վերջիններիս կողմից։ Նույնիսկ այդ պայմաններում Էրիկսոնը գտնում է իր զբաղմունքը, որն էլ ինչպես կպարզվի հետագայում՝ իր համաշխարհային ճանաչման առաջին քայլերն էին։ Հստակ կարողանալով օգտվել միայն տեսողությունից՝ նա սկսում է ուսումնասիրել ծնողների և բուժքրոջ շարժումները. «Ես սկսեցի ավելի սուր ընկալել մարդկանց ֆիզիկական գործողությունները և դա անչափ օգատակար էր։ Մարդիկ երբեմն կատարում են իրենց հակասող և դավաճանող շարժումներ, որոնցից փորձառու դիտողը շատ օգտակար ինֆորմացիա կարող է քաղել։ Շրջապատի հետ մեր կապերը մեծ մասամբ արտացոլվում են մարմնի շարժումների մեջ, այլ ոչ թե խոսքի»։
Էրիկսոնն ասում էր, որ հիվանդությունը իր լավագույն ուսուցիչը դարձավ մարդկային հնարավորությունների ճանաչման մեջ։ Եվ իսկապես, չնայած ծանր հիվանդությանը, նա կարողացավ ավարտել բժշկական ֆակուլտետը և ստացավ հոգեբանության մագիստրոսի և բժշկության դոկտորի որակավորումներ Վիսկոնսին նահանգի համալսարանում։ Հենց այնտեղ էլ նա մի անգամ ներկա գտնվեց Քլարք Լեոնարդ Հոլլի հիպնոտիկ փորձերից մեկին, ինչը շատ տպավորեց նրան։ Արդեն երրորդ կուրսում սովորելիս նա ուներ հիպնոտիկ աշխատանքի բավականին մեծ փորձ։ Ավարտելով համալսարանը՝ նա պրակտիկ աշխատանքի անցավ Կոլորադոյի հոգեբուժարանում, այնուհետև կրտսեր հոգեբույժի պաշտոն ստացավ Ռոդ Այլենդի պետական հիվանդանոցում։
1931 թվականի ապրիլին նա աշխատանքի անցավ Ուորչեսթրի պետական հիվանդանոցին անընթեր Փորձաքննական ծառայությունում, հասնելով ծառայության գլխավոր հոգեբույժի պաշտոնի։ 1935 թվականին Էրիկսոնը տեղափոխվեց Միչիգան նահանգի Էլոիզ քաղաք, ուր զբաղեցրեց Ուեյնի շրջանային հիվանդանոցի Հոգեբանական ուսումնասիրությունների և վարժանքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Նա նաև Ուեյնի պետական բժշկական քոլեջի թղթակից անդամ էր և Իսթ Լենսինգի համալսարանի կլինիկական հոգեբանության պրոֆեսոր։1948 թվականին Էրիկսոնը տեղափոխվեց Ֆենիքս, Արիզոնա նահանգ։ Նրա հիմնական զբաղմունքը մասնավոր պրակտիկան էր, սեմինարները և դասախոսությունները հիպնոթերապիայի թեմաներով։
Հիսունական թվականներին նրա հոդվածը հիպնոսի մասին հայտնվեց «Բրիտանական Հանրագիտարան» հեղինակավոր հրատարակության մեջ։ Նա զբաղվում էր գիտակցության փոփոխված վիճակների ուսումնասիրությամբ Օլդոս Հաքսլիի հետ համատեղ։ 1952 թվականին Էրիկսոնը մասնակցեց Մեյսիում տեղի ունեցած գիտական համաժողովներին, որոնց մասնակիցներից էին Գրեգորի Բեյտսոնը, Մարգարետ Միդը և Լորենս Քյուբին։ Այդ համաժողովները մեծ ազդեցություն ունեցան կիբեռնետիկայի զարգացման վրա։ 1952 թվականին Էրիկսոնը կրկին հիվանդացավ պոլիոմիելիտով։ Նրա մարմնի աջ հատվածը լիովին կաթվածահար էր։ Սակայն մեկ տարի անց Էրիկսոնը կարողացավ մասնակիորեն հաղթահարել դա՝ երկու ձեռափայտերի օգնությամբ շրջելով Արիզոնայի լեռներում։
Կյանքի վերջին տարիներին նրան տանջում էին մշտական գլխացավերը՝ պոլիոմիելիտի բարդացման հետևանքը։ Նա գրեթե ամբողջովին անշարժ էր և 1967 թվականից կարողանում էր տեղաշարժվել միայն հաշմանդամի սայլակով։ Սակայն, բացի իր գրեթե գերբնական դիտողունակությունից, Էրիկսոնը նաև կարողացավ զարգացնել ձայնը՝ իր աշխատանքի հիմնական գործիքը և շատ էր հպարտանում նրանով, որ կարող է տիրապետել խոսքին։ Սակայն ժամանակի հետ ձայնն էլ դարձավ խուլ և անըմբռնելի։ Այդ պատճառով էր նա խոսում էր դանդաղ և հավասարակշռված։ Ստեղծվում էր տպավորություն, որ նա կշռում է յուրաքանչյուր խոսքը։ Հիվանդությունը քայքայեց նրա օրգանիզմը. Էրիկսոնը համառորեն պայքարում էր, առաջին հերթին՝ կյանքի յուրաքանչյուր ակնթարթով ուրախանալու իր կարողությամբ։
Բոլորին, ովքեր հանդիպում էին նրան, զարմացնում էր նրա անձի մենահատկությունը։ Նա շատ ուրախ և կենսախինդ մարդ էր։ Նրա բոլոր զրուցակիցները նշում էին, որ դոկտոր Էրիկսոնը ակտիվորեն ապրում է իրականության մեջ և արձագանքում է ամեն ինչի։ Էրիկսոնը հիացնում և զարմացնում էր մարդկանց։ Նա կենսասիրություն էր ճառագում՝ գերադասելով տեսնել ծաղիկները և ոչ թե մոլախոտերը։ Այցելուներին նա նույնպես խրախուսում էր անել նույնը։ Իր աշակերտների հաջողությունները նա երբեք չէր վերագրում իրեն, ընդհակառակը, նա ուրախանում էր, տեսնելով, որ անձը կարողացել է իր մեջ նոր կյանքի աղբյուր բացահայտել։ Նա վախճանվեց 1980 թվականի մարտի 25-ին, խաղաղ և առանց տանջանքների, իր ընտանիքի անդամներով շրջապատված։
Քառասնական թվականներից սկսած, Էրիկսոնի գործունեության հիմնական տեսակ դարձավ հոգեթերապիայի որակապես նոր ուղղության՝ էրիկսոնյան հիպնոսի մշակումը և կիրառումը։ Նա հայտնի դարձավ շնորհիվ այն բանի, որ կարողանում էր հիպնոսացնել նույնիսկ հիպնոսի նկատմամբ բացարձակապես անընկալունակ մարդկանց և բուժում էր նույնիսկ այնպիսի հիվանդություններ, որոնք համարվում էին անբուժելի, նույնիսկ այնպիսիները, որոնց բուժման մեջ հիպնոսը հակացուցված էր։
Առհասարակ հիպնոսը հատուկ քնանման վիճակ է, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ։ Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչվողականությունն ու տեղի են ունենում հոգեբանական խոր փոփոխություններ։ Հիպնոս հասկացությունն առաջացել է հին հունական դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից։ Հիպնոսը դեռևս շատ վաղուց օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց։ Հիպնոսացնողն այցելուին ներշնչանքի միջոցով կարող է մղել տարբեր գործողությունների, գցել նրան տարբեր հոգեվիճակների մեջ, ուժեղացնել կամ թուլացնել նրա իմացական գործընթացները։
Նոր մոտեցման կիրառման հիմնական սկզբունք դարձավ Էրիկսոնի առաջադրած ուտիլիզացիայի գաղափարը։ Այն կարելի է բնորոշել որպես այցելուի և շրջապատող աշխարհի բոլոր ասպեկտներին հակազդելու թերապևտի պատրաստություն։ Էրիկսոնը բացասաբար էր վերաբերում այժմ էլ տարածված ոճաբանական ուսումնասիրությունների մեթոդներին, քանզի գտնում էր, որ յուրաքանչյուր այցելուի անձ յուրահատուկ է։ Հետևաբար, յուրահատուկ պետք է լինի և թերապևտիկ մեթոդը։ Իր մեթոդը նա նկարագրում էր հետևյալ կերպ. «Թերապևտները… երբեք չպիտի պարսավեն, մեղադրեն, կամ ժխտեն այցելուի վարքի ցանկացած դրսևորում միայն նրա համար, որ այն ապակառուցողական է, անմիտ կամ ոչ ռացիոնալ։ Այցելուի վարքը այն խնդրի մի մասն է, որով նա դիմել է հոգեթերապևտին։ Այն կազմում է նրա անձնային շրջանակը և կարող է լինել գերակայող ուժ հոգեթերապևտի և այցելուի հարաբերություններում։ Այն ամենը, ինչով այցելուները գալիս են հոգեթերապևտի մոտ, ինչ-որ տեղ իրենց և իրենց խնդրի մասնիկն է։ Այցելուին պետք է նայել աջակցությամբ, արժեվորելով այն ամբողջականությունը, որը հառնում է հոգեթերապևտի առաջ։ Շատ հաճախ հոգեթերապիան կարող է ամուր հիմք ունենալ հենց միայն հիմար, աբսուրդ, ոչ ռացիոնալ դրսևորումներում»։ Նման մոտեցմամբ հոգեթերապևտի աշխատանքը վերածվում է կլինիկական փորձի, որի գործիչ է դառնում հենց հոգեթերապևտը։ Նա միանում է այցելուի ներքին աշխարհին և օժանդակում է նրան գիտակցել իր թերությունների արժանիքները։
Էրիկսոնը առանձնացնում էր հիպնոտիկ տրանսի երեք մակարդակ՝ առօրեական տրանս, ինչը սովորական երազկոտությունն է, խորքային տրանս, ինչը առաջանում է հիպնոսողի որոշակի ազդեցության կամ նպատակաուղղված ինքնաներշնչման արդյունքում և սոմնամբուլային տրանս, ինչն առանձնանում է նրանով, որ անձը՝ գտնվելով տրանսի մեջ, կարող է ազատ շարժվել, խոսել, պահել իրեն այնպես, կարծես թե սովորական, արթմնի վիճակում է։
Նա գտնում էր, որ տրանսն ունի զարգացման մի քանի փուլեր։ Առաջին փուլն էր ուշադրության կենտրոնացումը, երկրորդը՝ գիտակցության ապագործնականացումը, ինչի ընթացքում գիտակցության ակտիվությունը նվազում էր, գիտակցական գործընթացների կատարման արդյունավետությունն ընկնում։ Երրորդ փուլը անգիտակցական որոնումն էր, չորրորդը՝ անգիտակցական գործընթացներին հիպնոտիկ հակազդեցությունը։ Այն դրսևորվում է այնպիսի հիպնոտիկ ֆենոմենների տեսքով, ինչպիսիք են ամնեզիան, կատալեպսիան, լևիտացիան, անեսթեզիան, նյարդային ազդակավորումը։
Էրիկսոնը կիրառում էր և ուղղակի և անուղղակի ներշնչողական մեթոդներ, լայնորեն օգտագործում էր թերապևտիկ փոխաբերություններ առակների, կատակների, հեքիաթների, պատմությունների ձևով։ Էրիկսոնյան հիպնոսի հիմնական տեխնիկաներն են անորոշ խոսքի կիրառումը, տրանսի նշանների ընդգծումը, տրանսային ուղեկցումը, ներդաշնակումը, դիսսոցիացիաները, ինքնահիպնոսը, մտաշարժողական ազդակավորումը։ Միլթոն Էրիկսոնի մշակած թերապևտիկ ուղղությունը այժմ զարգացնում են նրա աշակերները՝ Ջեֆրի Զեյգը, Սթիվեն Գիլլիգենը, Էռնեստ Ռոսսին, Սթիվեն Լենքթոնը։ Նրա աշակերտներից էր նաև Ջեյ Հեյլին, որը ընտանեկան թերապիայի մի քանի մոտեցումներ առաջադրեց։ Էրիկսոնի խորհուրդներից օգտվում էին նաև ընտանեկան թերապևտներ Քլու Մադանեսը, Սալվադոր Մինուխինը, Էնդրյու Ջեքսոնը։
Դեռևս անհիշելի ժամանակներից փոխաբերությունը հանդիսանում է մարդկային կոմունիկացիայի անբաժանելի մասը։ Պատմությունները, առակները, այլաբանությունները և անեկդոտները վաղուց են օգտագործվում ուրույն մտքեր հաղորդելու համար։ Փոխաբերությունները (метафоры) հեշտությամբ օգտագործվում են հոգեթերապիայում։ Առակների, այլաբանությունների և պատմությունների հորինումը և պատմումը հանդիսանում է Պոզիտիվ թերապիայի և Էրիկսոնյան հիպնոսի հիմնաքարերից մեկը։ Հենց այդպիսի հոգեթերապևտիկ փոխաբերությունների, այլաբանությունների և առակների ամենահին և շատ էֆֆեկտիվ հավաքածու է հանդիսանում Աստվածաշունչը, որտեղ կան այլաբանություններ կյանքի տարբեր իրավիճակներում պրոբլեմների հանդիպած մարդկանց համար։ Եվ վերջապես հենց Հիսուսը սովորեցրել է այլաբանություններով, որոնք հոգեբանական առումով, իրենցից ներկայացնում էին այնքան հզոր պատմություններ, որ անցնելով 2000 տարիների բովով, այդ պատմությունների հերոսները դարձել են մեր առօրյա բառարանի մի մասը, ինչպես Բարի Սամարացին կամ Անառակ որդին։ Դարեր շարունակ Աստվածաշնչային այդ այլաբանությունները փոխել են մարդու կյանքը դեպի լավը, այն բանի շնորհիվ, որ մարդու սահմանափակ համոզմունքների մեջ կարողացել են իրականացնել դրական տեղաշարժ դեպի բազմաթիվ այլընտրանքներով հեռանկար։ Եվ այսպես, ընդհանրացնելով վերոհիշյալը, կարող ենք ասել, որ ճիշտ պահին ասված անհրաժեշտ բառերը կարող են տալ բավականին դրական արդյունքներ։
Ցավոք սրտի, խոսքերը ոչ միայն հզորացնում են մեզ, այլ նաև հաճախ մոլորեցնում և սահմանափակում մեր հնարավորությունները։ Ոչ ճիշտ ժամանակին ասված սխալ խոսքերը կարող են բավականին չարիք և ցավ պատճառել։ Վերոհիշվածը շատ ավելի գեղեցիկ ասել է Զիգմունդ Ֆրեյդը. «Խոսքը և մոգությունը ի սկզբանե միասնական են եղել, և մեր օրերում խոսքերի մոգական ուժի մեծ մասը դեռ չի կորել։ Խոսքի օգնությամբ մարդը կարող է նվիրել ընկերոջը գերագույն երջանկություն կամ գցել նրան հուսահատության մեջ։ Խոսքի օգնությամբ ուսուցիչը աշակերտին է հաղորդում իր գիտելիքները, խոսքի օգնությանբ հռետորը իր ետևից մի ամբողջ լսարան է տանում` կանխորոշելով նրանց դատողությունները և որոշումները։ Խոսքերը զգացողություններ են առաջացնում և իրենց ամբողջությամբ հանդիսանում են մի միջոց, որի օգնությամբ մենք ազդում ենք մեր մտերիմների վրա»։
Վերոնշյալը Էրիկսոնյան հիպնոսի բնորոշ մասն է, որի միջոցով էլ ներկայումս տարածված աղանդների ներկայացուցիչները կարողանում են ազդել մարդկային հոգեբանության վրա։
Որպես Էրիկսոնյան հիպնոսի օրինակ կարելի է ներկայացնել նրա իսկ պատմությունը, որում նա ներկայացնում է «Ինքնահիպնոսի» գործընթացը։ «Մի կին այցելու ասաց ինձ. «Ես ուժեղ նևրոզ ունեմ, բայց չեմ կարող խոսել ոչ Ձեր հետ, ոչ ուրիշի։ Ձեր մասին ինձ պատմել են իմ ընկերներից ոմանք, որոնք մի ժամանակ Ձեր այցելուներն են եղել։ Բայց ես ուժ չունեմ, որպեսզի ձեզ պատմեմ, թե որն է իմ խնդիրը։ Այդ դեպքում Դուք իմ հոգեթերապևտը կլինե՞ք»։ Ես ասացի. «Այո, ես կօգնեմ Ձեզ, ինչով կկարողանամ»։ Նա ասաց. «Այդ դեպքում, ես պատրաստվում եմ ահա թե ինչ անել։ Երեկոյան, տասնմեկին մոտ, ես Ձեր տան մոտ կգամ և կկայանեմ մեքենան։ Ես մտովի կպատկերացնեմ, որ Դուք նստած եք իմ կողքին։ Այդ ժամանակ էլ ես կմտածեմ իմ խնդրի մասին…»։ Նա վճարեց երկու խորհրդատվական սեանսի համար։ Ես չգիտեմ, թե ինչքան նա մտածեց իր խնդրի շուրջ, բայց մեքենայում նա նստել էր մինչև չորսը։ Բայց նա աշխատեց իր խնդրի վրա՝ վճարելով առաջին երկու սեանսների համար։ Հետո նա ասաց ինձ. «Ես հաղթահարեցի իմ խնդիրը։ Հիմա, եթե ցանկանում եք, ես կարող եմ մասնակցել ձեր փորձարարական աշխատանքներին»։ Լիննի Քուփերը և ես աշխատում էինք նրա հետ, երբ ուսումնասիրում էինք հիպնոսում ժամանակի ընկալման աղճատումը։ Ըստ էության, նա մեզ վճարեց՝ մեզ հետ աշխատանքում իր ժամանակը ծախսելով։ Երբ ես և Քուփերը աշխատում էինք ժամանակային աղճատումների վրա, ես առաջարկեցի, որ նա օգտագործի տրանսն իր անձնական խնդիրների լուծման համար։ Եվ Քուփերը, և ես բավարարված էինք։ Կարծում եմ, նա նույնպես ստացավ այն, ինչ ուզում էր։»
Այժմ ներկայացվում է Էրիկսոնյան հիպնոսի գործնական տարբերակը, այսինքն, թե ինչպես է անցկացվում այն։ Էրիկսոնյան հիպնոսը իրականացվում է ներքոնշյալ հաջորդական քայլերի կատարումից հետո`
- Միացում
- Սկիզբ
- Տրանսի հասցնում
- Գիտակցության մանիպուլյացիա, ներշնչում
- Տրանսից դուրսբերում
Միացումը կատարվում է մարմնի դիրքի միջոցով։ Այլ կերպ ասած անձը ընդունում է նույն այն դիրքը, ինչ դիրքում, որ խոսակիցն է։ Եթե զրուցակիցը գտնվում է փակ դիրքում, ապա, նույնիսկ այդ պարագայում, պետք է ընդունել նույն դիրքը և սկսվում է խոսակցությունը։ Որոշ ժամանակ անց, մոտ 1-2 րոպե դիրքը փոխվում է՝ ընդունելով ավելի բաց դիրք։ Եթե զրուցակիցը ևս դիրքը փոխում է, նշանակում է նա արդեն ղեկավարվում է դիմացինի կողմից։ Միացումը և սկիզբը դա այն նույն գործընթացներն են, որոնք կլասիկ հիպնոսում անվանվում են «րապպորտ»։ Սույնը նշանակում է, որ դուք արդեն կարող եք սկսել ներշնչանքի գործընթացը, քանի որ ձեռք եք բերել ներքին վստահություն և զրուցակցի ուշադրությունը ամբողջությամբ ձեր կողմն է. ուղղակի գրավեք այն։ Հիպնոսին միացնել հնարավոր է նաև շնչառոթյան միջոցով, որը առավել բարդ միջոց է, ընդ որում այս դեպքում պետք է ցուցաբերել հետևողական պաշտպանություն։ Եթե զրուցակիցը անհանգիստ է և շնչառությունը բարձր, առաջինը, որ պետք է անել դա նրան հանգստացնելն է և խոսակցությանը տրամադրելը։ Լինում են դեպքեր, երբ զրուցակիցն ունի շնչառական խնդիրներ, այդ դեպքում ուղղակիորեն կապ հաստատել խորհուրդ չի տրվում։ Այն, որ զրուցակիցն արդեն ենթարկվում է ձեզ, իհարկե հոգեբանորեն, կարելի ստուգել հասարակ միջոցներով։ Այն պահին, երբ արդեն հասել եք որոշակի փոխհամաձայնության և կա ընդհանուր թեմա, ապա պետք է դիպել մարմնի որևէ մասի, օրինակ կզակին։ Եթե նա կատարեց նույն գործողությունը, ուրեմն հաջողությունը սույն գործընթացում ապահովված է։ Տրանսի հասցնելու համար, բացի այն, որ զրուցակցին ենթարկում ենք մեր կամքին, պետք օգտագործենք հոգեբանական գրականության մեջ հայտնի մի շարք հոգեբանական արտահայտություններ, կիրառենք հայացքի զորությունը։ Ընդ որում բառերն ընտրելիս պետք է համոզված լինել, որ դրանք համապատասխանում են զրուցակցի մոդալության հետ։
Այժմ նշենք այն բառերը, կամ այլ կերպ ասած բառային տեխնիկան, որը կիրառվում է տրանսի հասցնելու համար՝
- Տրուիզմ կամ չափազանց պարզ ճշմարտություն
Սա այն դեպքն է, երբ խոսվում է կոնկրետ կատարված պարզ ճշմարտությունների մասին։ Տրուիզմ, որը հասցնում է տրանսի՝ յուրաքանչյուրը տրանսի մեջ է մտնում յուրովի, Տրուիզմ գիտելիքի հիմքով՝ փորձը մեծ ուսուցիչ է, տրուիզմ մոռացության տալու նպատակով՝ մարդիկ կարողանում են մոռանալ այն, ինչը չգիտեն. ահա այս ամենի միջոցով հնարավոր է մարդուն հասցնել տրանսի։
Հետաքրքրական է նաև հակառակ ասացվածքների մեջբերումը, օրինակ, որքան դժվար է խնդիրը, այնքան հեշտ են լուծման ուղիները։
Օգտագործվում է նաև ընտրություն առանց ընտրության մեթոդը, որը ենթադրում է ներքոնշյալ հարցադրումները՝
- Դու ՞ ուզում ես քնել հիմա, թե խաղալիքները հավաքելուց հետո։
- Դուք կուզեիք տրանսի մեջ լինել բաց, թե փակ աչքերով։
Այժմ կարելի է կատարել մի շարք եզրահանգումներ։ Սույն աշխատանքով մենք ընդհանուր ուսումնասիրեցինք Էրիկսոնին և նրա հիպնոսը, ուսումնասիրեցինք նաև մի քանի նրբություններ, որոնց միջոցով կարելի է հասնել հաջողված հիպնոսի։ Այժմ մի քանի բառով նշենք գործողությունների հերթականությունը։ Սկզբում մենք միանում ենք մարդուն մարմնի կամ շնչառության, ինչպես նաև միկրոշարժումների միջոցով, միաժամանակ գործողություններին միացնելով հոգեբանական մելիզմներ։ Ապա իրականացնում ենք ստուգում այն բանի, որ զրուցակիցը հոգեբանորեն ենթարկվում է հիպնոսի ենթարկողին, որից հետո արդեն հայտնի մեթոդներով անձին տրանստի մեջ է գցում՝ մանիպուլյացիայի ենթարկելով նրա գիտակցությունը։ Բոլոր գործողությունների ավարտից հետո, շփումը միանգամից ընդհատվում է, օրինակ անհրաժեշտ է հեռանալ սենյակից, ինչի պատճառով էլ չկան կոնկրետ մեթոդներ, որոնք պետք է կիրառել տրանսից դուրս գալու համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ․ Константин Хаpский. "Пpактическое пpименение Эpиксоновского гипноза в бизнесе, пpоведении пеpеговоpов, pекламе, общении"
- . Овчинников Б.В, Дьяконов И.Ф. " Эриксоновский гипноз ". Лекция для психотерапевтов и клинических психологов. Санкт-Петербург, 2007г., стр. 3-5
- . Гинзбург М.Р., Яковлева Е.Л. "Эриксоновский гипноз: систематический курс". – М.։ Московский психолого-социальный институт, 2008г., стр. 33
- . Гордеев М. Н. "Гипноз: Практическое руководство". 3-е изд.— М. Изд-во Института Психотерапии, 2005г., стр. 221-223