Ուղանց
Արտաքին տեսք
(Վերահղված է Էստակադից)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Hochstrasse_Hauptbahnhof_Ludwigshafen.jpg/220px-Hochstrasse_Hauptbahnhof_Ludwigshafen.jpg)
Ուղանց կամ էստակադ (ֆր.՝ estacade estacade), վերգետնյա կամ վերջրյա կամրջային կառույց, որը նախատեսված է տրանսպորտի միջոցների և հետիտների բացթողման, ճարտարագիտական կոնստրուկցիաների անցկացման, բեռնման-բեռնաթափման աշխատանքների ապահովման համար։ Բաղկացած է մի շարք հենարաններից և թռիչքային շինություններից։ Ուղանցի կառուցման համար շինանյութ է ծառայում երկաթբետոնը, պողպատը կամ փայտը։ Կախված նշանակումից, նյութից և տեղային առանձնահատկություններից՝ կիրառվում են ուղանցի հեծանային, շրջանաձև, կամարաձև և այլ կոնստրուկցիաներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վ. Փինաջյան, Ա. Ավետիսյան, Կամրջաշինության զարգացումը Սովետական Հայաստանում, Երևան, 1983