Խանդավառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էնտուզիազմից)
Հանդիսատեսը խանդավառությամբ դիմավորում է երաժիշտերին

Խանդավառություն (հուն․՝ ενθουσιασμός, ενθουσίασις, «ոգեշնչություն», «ցնծություն»), դրական գունավորված զգացմունք, ոգեշնչման վիճակ, ինչպես նաև, այդ տրամադրության ազդեցությամբ ցանկություն և ակտիվ գործողությունների կատարում՝ որոշակի նպատակների հասնելու համար։

Սկզբնապես, խանդավառություն բառով էին նշանակում մարդու այն վիճակը, որը ինչ-որ ազդեցության տակ էր գտնվում (օրինակ, Պիթիայի խանդավառություն և այլն)։ Ավելի ուշ՝ անտիկ ժամանակներից սկսած և գործնականորեն՝ մինչ նորագույն ժամանակներ՝ էսթետիկ կատեգորիա, որը բնորոշում է սուբյեկտի ազդեցությունը գեղեցիկին, վեհագույնին։ Այդպես, Սոկրատեսը բանաստեղծական ոգեշնչումը համարում էր խանդավառություն։

Ներկայումս խանդավառություն են անվանում նպատակաուղղվածությունը որոշակի նպատակներին հասնելու համար։ Խանդավառության բնորոշ հատկությունը արդյունքին հասնելու միջոցներն են, և արդեն դրա միջով՝ նպատակին հասնելու գործընթացը։

Բնորոշ իրավիճակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երբ մարդը գտնում է (կամ նրան հասանելի է դառնում) իր համար որևէ կարևոր նպատակին հասնելու ուղին։
  • Երբ մարդը երկար կամ ծավալուն աշխատանքի վերջում ձգտում է այն արագորեն ավարտել՝ արդյունքների օգտագործման նպատակով։
  • Երբ ուսուցման, մշակութային ստեղծագործությունների կամ կյանքի փորձի ազդեցությամբ մարդու մոտ փոխվում են կենսական հեռանկարները և առաջանում են նոր նպատակներ։

Խանդավառ մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած խանդավառ (էնտուզիաստ) բառի ուղիղ անվանմանը՝ այդ եզրը գործածվում է միայն այն դեպքերում, երբ մարդու նպատակի (հիմնական) շահադրդումը ներքին է, ուղղված չէ ուղղակի շահույթի ստացմանը։ Խանդավառ մարդու բնորոշման վերաբերյալ առաջարկվող տարբերակներն են․

  • Մարդ, որը սեփական նախաձեռնությամբ, ներքին համոզումների ուժով հասարակության համար ինչ-որ կարևոր գործ է անում՝ առանց ուղղակի օգուտ ստանալու։ Օրինակ, Վիքիպեդիայի հոդվածների խմբագրում, բնության պաշտպանության միությունների կազմակերպում և այլն։
  • Մարդ, որը ունի քիչ տարածված հոբբի կամ հետաքրքրություն՝ կապված սպորտի, երաժշտության կամ ցանկացած այլ ակտիվ գործունեության (ոչ հանգստի) հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]