Էնզելի (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Էնզելի», հայկական ժողովրդական պար։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էնզելին» հայկական ժողովրդական պար է։ Ալեքսանդր Սպենդիարյանը այն օգտագործել է «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործության մեջ։ Գրված է 1925 թվականին։ «Երևանյան էտյուդների» հիմքում ընկած է ժողովրդական երկու մեղեդի՝ «Էնզելին» և «Հիջասը»։ «Էնզելին», նուրբ է, գեղանի։ Այս պարի նախաբանը աչքի է ընկնում իր խորությամբ, ունի պատմողական բնույթ։ Նախաբանի համար Սպենդիարյանը օգտագործել է Սայաթ–Նովայի «Դուն էն գլխեն» երգը։ Նախաբանից հետո սկսվում է նուրբ և գեղանի «Էնզելին»։ Երաժշտության չափավոր մասը մեծ զարգացում է ստանում, աստիճանաբար տեղի ունենում ընդհանուր տրամադրության բարձրացում։ Այս տրամադրությունն իր գագաթնակետին է հասնում պարի միջին մասում, ուր նշանակալի դեր են խաղում դինամիկ կոնտրասային համադրությունները (թույլ հնչողությունից միանգամից ուժեղ հնչողության անցնելը և ընդհակառակը)։ Այստեղ հնչողությունը մեծ թարմություն է ստանում շնորհիվ այն բանի, որ թեմաները կատարում են տարբեր նվագարաններով։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտական գրականություն Գ․Քացախյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 59