Էնդրյու Հուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Հուլ
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1993(1993-10-22)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Նյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Էնդրյու Ջեյմս Հուլ (անգլ.՝ Andrew James Hoole, հոկտեմբերի 22, 1993(1993-10-22)[1][2], Նյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլը իր հայրենի քաղաքի «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» ֆուտբոլային ակումբի սան է։ 2013 թվականի հունվարի 12-ին «Բրիսբեն Ռոար» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2013 թվականի հունվարի 17-ին Հուլը իր առաջին պրոֆեսիոնալ մեկ մրցաշրջան տևողությամբ պայմանագիրն է կնքել «Նյուքասլ Ջետս»-ի հետ[4]։ 2015 թվականի ապրիլի 17-ին «Սիդնեյ»-ի դեմ խաղում Էնդրյուն իր առաջին գոլն է խփել «Ջետս»-ի կազմում[5]։

2015 թվականի ապրիլի 30-ին Հուլը տեղափոխվել է «Սիդնեյ»՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[6]։ Հոկտեմբերի 24-ին «Վեյսթերն Սիդնեյ Վոնդերերս»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[7]։ 2016 թվականի հունիսի 20-ին «Սիդնեյ»-ը խզել է պայմանագիրը Հուլի հետ[8]։

2016 թվականի հունիսի 21-ին Էնդրյուն վերադարձել է «Նյուքասլ Յունայթեդ Ջետս»՝ պայմանագիր ստորագրելով 2016/2017 մրցաշրջանի համար[9]։

2017 թվականի մայիսի 31-ին Հուլը միացել է «Սենտրալ Կոստ Մարինես»-ին՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[10]։ Հոկտեմբերի 14-ին «Վեյսթերն Սիդնեյ Վոնդերերս»-ի դեմ խաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[11]։ Նոյեմբերի 10-ին իր նախկին ակումբի՝ «Սիդնեյ»-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սենտրալ Կոստ Մարինես»-ի կազմում[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնություն 2013-ի կազմում Հուլը մասնակցություն է ունեցել Թուրքիայում Աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշրջանում խաղացել է Սալվադորի[13], Թուրքիայի[14] և Կոլումբիայի[15] ակումբների դեմ խաղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ньюкасл Юнайтед Джетс VS. Брисбен Роар 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 12.
  4. «Jets sign Hoole to one-year deal». Newcastle Jets FC (անգլերեն). 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Ньюкасл Юнайтед Джетс VS. Сидней 3:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 17.
  6. «Sydney FC Confirm Andrew Hoole Signing». Sydney FC (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 30. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Сидней VS. Уэстерн Сидней Уондерерс 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 24.
  8. «Hoole Jets off as Sydney FC's A-League rebuild continues». The World Game (անգլերեն). 20/06/2016. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Jets confirm Hoole return». The World Game (անգլերեն). 21/06/2016. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Central Coast Mariners Sign Andrew Hoole». Central Coast Mariners (անգլերեն). 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Уэстерн Сидней Уондерерс VS. Сентрал Кост Маринерс 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 14.
  12. «Сентрал Кост Маринерс VS. Сидней 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 10.
  13. «Австралия (до 21) VS. Сальвадор (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 25.
  14. «Австралия (до 21) VS. Турция (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 28.
  15. «Колумбия (до 21) VS. Австралия (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Հուլ» հոդվածին։