Էյրլի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյրլի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և մեծ առանձնատուն
Վարչական միավորԱնգուս[1]
Գտնվում է ափինMelgam Water?[2] և River Isla?[2]
Երկիր Միացյալ Թագավորություն[3]
Կառուցվածմոտ 1432[2]
Քարտեզ
Քարտեզ

Էյրլի ամրոց, առանձնատուն Անգուսի Էյրլի համայնքում, Իսլա և Մելգունդ գետերի միախառնման կետի մոտ, Շոտլանդիայի Անգուս տարածաշրջանի Քիրիմույր քաղաքից 9 կմ դեպի արևմուտք։ Ամրոցը կառուցվել է մոտավորապես 1432 թվականին և հրդեհվել 1640 թվականին, որից հետո մոտավորապես 1792–93 թվականներին այդ ավերակների վրա կառուցվել է առանձնատունը, որտեղ այսօր բնակվում են[4]։ Ամրոցն ու ախոռները Բ կատեգորիայի կառույցներ են[5][6], իսկ այգիներն ընդգրկված են «Նախագծված այգիների ու բնատեսարանների ցուցակում»[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ն այս հողերը շնորհել է Շոտլանդիայի լորդ գանձապահ լինտրաթենցի Վալտեր Օջիլվիին 1432 թվականին։ Նա ամրոցը կառուցել է Իսլա և Մելգամ գետերի միախառմնան կետում։ Այն տեղակայված է գետից 400 ֆուտ բարձրության վրա գտնվող զառիթափի վրա։ Արևելյան մուտքի մոտ գտնվող խրամը պաշտպանում էր ամրոցը հարձակումներից։ Ամրոցը դարձել է Օջիլվիների գլխավոր բնակավայրն ու հենակետը։

Ամրոցը բաղկացած էր ուղղանկյուն բակից, որը շրջապատված էր երեք մետր հաստությամբ պարսպով։ Արևելյան պարիսպը պահպանվել է. այն մոտավորապես 36 մետր երկարություն ու 9 մետր բարձրություն ունի։ Այս պարսպի հյուսիսային կողմում գտնվում է մի քառակուսաձև աշտարակ, թեև այն կառուցվել է ավելի ուշ, քան սկզբնական բակը։

1639 թվականին Յորքում Չարլզ I Ստյուարտը Ջեյմս Օջիլվիին կարգել է Էյրլիի 1-ին կոմս։ Վերջինս հրաժարվել է միանալ «Ազգային ուխտին»։ Ավելին, երեք թագավորությունների պատերազմում Օջիլվիներն աջակցում էին Չարլզ I Ստյուարտին ու թագավորական ուժերին։ Պառլամենտական ուժերը Արջիլի 8-րդ կոմս Արչիբալդ Քեմփբելի գլխավորությամբ 1640 թվականին ավերել են ամրոցը. այս իրադարձությունը նկարագրվել է «The Bonnie Hoose o' Airlie» բալլադում։ Քեմփբելը հրդեհել է նաև Օջիլվիների կալվածքները Քրեյգում և Ֆորտերում։

Օջիլվիները չեն վերակառուցել Էյրլի ամրոցը։ Առաջին կոմսի թոռ Ջեյմս Օջիլվին (մահացել է 1731 թվականին) մասնակցել է 1715 թվականի յակոբինյան ապստամբությանը և անվանարկվել, հետևաբար 1717 թվականին՝ իր հայրիկի մահից հետո նրան թույլ չի տրվել ժառանգել կոմսությունը, թեև 1725 թվականին նրան ներում էր շնորհվել։ Ջորջ II-ը բռնագրավել է ամրոցը։

1778 թվականին Դեյվիդ Օջիլվիին նույնպես ներում է շնորհվել, և նա Վերսալում իր աքսորից հետո վերադարձել է Շոտլանդիա։ 1792 և 1793 թվականների ընթացքում նա կառուցել է առանձնատունը, որը ներառել է ամրոցի՝ դեռևս կանգուն մասերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Historic Environment Scotland ID
  2. 2,0 2,1 2,2 https://canmore.org.uk/site/31048/airlie-castle-airlie-house
  3. Historic Environment Scotland ID
  4. «Canmore (database)» (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Կաղապար:Historic Environment Scotland
  6. Կաղապար:Historic Environment Scotland
  7. Կաղապար:Historic Environment Scotland