Էյմսի սենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյմսի սենյակի իրական կառուցվածքը
Տեսահոլովակ Էյմսի սենյակում

էյմսի սենյակ, եռաչափ օպտիկական խաբկանք առաջացնելու համար օգտագործվող, սխալ ձև ունեցող տարածություն: Մտածել է Ալբերտ Էյմսը 1934 թվականին և կառուցել 1935 թվականին:

Սենյակը այնպես է պատրաստված, որ դիմացից դիտելիս կարծես թե նորմալ է և ունի ուղղահայաց պատեր և առաստաղ։ Իրականում սենյակի ձևը սեղան է, որի ավելի երկար պատը շատ սուր անկյան տակ է գտնվում մյուս պատի հետ և, համապատասխանաբար, բութ անկյան տակ՝ մյուս պատի հետ։ Աջ անկյունը այս ձևով զգալիորեն ավելի մոտ է դիտորդին, քան ձախը։ Համապատասխան աղավաղված շախմատի տախտակի պատկերով պատկերազարդված հատակին և պատերին, տեսողական պատրանքի շնորհիվ, մարդը, ով կանգնած է առջևի անկյունում, կարծես մի հսկա է՝ համեմատած ավելի հեռվում կանգնած մարդու հետ։ Երբ մարդը մի անկյունից մյուս անկյուն է շարժվում, դիտորդին թվում է, թե նա կտրուկ մեծանում, կամ փոքրանում է։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ խաբկանքը կարող է առաջանալ առանց պատերի և առաստաղի օգտագործման` դրա համար բավարար է տեսանելի հորիզոնի առկայությունը (որը իրականում հորիզոնական չէ) համապատասխան ֆոնի դիմաց, ինչպես նաև որպեսզի դիտողի հայացքը ընկնի օբյեկտի վրա, որի բարձրությունը գերազանցում է այդ հորիզոնի բարձրությունը:

Էյմսի սենյակի սկզբունքը լայնորեն օգտագործվում է կինոյում և հեռուստատեսությամբ հատուկ էֆեկտների ստեղծման համար, երբ նորմալ հասակով մարդուն անհրաժեշտ է ցույց տալ որպես հսկա կամ թզուկ` մյուսների համեմատ:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • T. Hanitz, E. Sukowski, Bernd Lingelbach: Der Amesraum. In: Deutsche Optiker Zeitung. 51(10), 1996, Seite 34–38
  • J. Dwyer, R. Ashton u. a.: Emmert's Law in the Ames Room. In: Perception. 19, 1990, S. 35–41