Էլեկտրոնային էմիսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էլեկտրոնային էմիսիա, պինդ մարմնից կամ հեղուկից էլեկտրոնների առաքման երևույթը։ Տեղի ունի այն դեպքում, երբ էլեկտրոնները հաղթահարում են պոտենցիալային արգելքը, որը խոչնդոտում է էլեկտրոնների պոկվելուն և վակուում կամ գազային միջավայր անցնելուն։ Էլեկտրոնների էներգետիկ որոշակի բաշխման հետևանքով հնարավոր է, որ դրանց մի մասը կարողանա հաղթահարել պոտենցիալային արգելքը և պոկվել մարմնից։ Սովորական պայմաններում այդպիսի էլեկտրոնների թիվն աննշան է, սակայն, լրացուցիչ էներգիա հաղորդելով, կարելի է այն զգալիորեն մեծացնել։ Էլեկտրոնների գրգռման եղանակից կախված՝ տարբերում են Էլեկտրոնային էմիսիայի հետևյալ տեսակները, ջերմաէլեկտրոնային էմիսիա (էլեկտրոններին լրացուցիչ էներգիա է հաղորդվում նյութը տաքացնելու շնորհիվ), ֆոտոէլեկտրոնային էմիսիա (արտաքին ֆոտոէֆեկտ, կարճալիք տիրույթի լուսային ճառագայթների ազդեցությամբ էլեկտրոններն անհրաժեշտ էներգիա են ձեռք բերում մետաղի կամ կիսահաղորդչի մակերևույթից պոկվելու համար), երկրորդային էլեկտրոնային էմիսիա, որի դեպքում էլեկտրոններն առաքվում են այլ մասնիկներով (էլեկտրոններ, իոններ) պինդ մարմնի մակերևույթը ռմբակոծելիս։ Երկրորդային էլեկտրոնային էմիսիան քանակապես բնութագրվում է երկրորդային էմիսիայի գործակցով , որը հավասար է երկրորդային էլեկտրոնների թվի և մարմնի վրա ընկած մասնիկների թվի հարաբերությանը՝ : -ն կախված է ռմբակոծող մասնիկների բնույթից, էներգիայից, անկման անկյունից, ինչպես նաև ռմբակոծվող մակերևույթի տեսակից և վիճակից։ Երկրորդային էմիսիայի երևույթի վրա է հիմնված էլեկտրոնային բազմապատկիչների աշխատանքի սկզբունքը։ Էլեկտրոնային էմիսիայի առանձնահատուկ տեսակ է էլեկտրաստատիկ էլեկտրոնային էմիսիան կամ ավտոէլեկտրոնային էմիսիան՝ էլեկտրոնների առաքումն արագացնող ուժեղ ( վ/սմ կարգի) էլեկտրական դաշտի ազդեցությամբ (այս երևույթը հաճախ անվանում են նաև էլեկտրոնների պոկում էլեկտրական դաշտի միջոցով)։ Էմիսիայի այս տեսակը բնորոշ է նրանով, որ էլեկտրոններին լրացուցիչ էներգիա չի հաղորդվում, այլ փոխվում է պոտենցիալային արգելքի ձևը. վերջինս նեղանում է, և էլեկտրոնը արգելքն անցնելու որոշակի հնարավորություն է ձեռք բերում։ Էլեկտրաստատիկ էլեկտրոնային էմիսիա կիրառվում է սնդիկային ուղղիչներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 32 CC-BY-SA-icon-80x15.png