Էլեկտրական դրոսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրական դրոսել, ինդուկտիվության կոճ, որը միացվում է էլեկտրական շղթային հոսանքի փոփոխական բաղադրիչը վերացնելու և տարբեր հաճախականության ազդանշանները բաժանելու կամ սահմանափակելու համար։ Էլեկտրական դրոսելը շղթային է միացվում բեռնվածքի հետ հաջորդաբար։ Էլեկտրական դիմադրությունը կախված է հոսանքի հաճախականությունից․ , որտեղ (-ը հաճախականությունն է հց–ով), –ը՝ էլեկտրական դրոսելի ինդուկտիվությունը՝ հն–ով։ Ինդուկտիվությունը մեծացնելու համար դրոսելի միջուկը, սովորաբար, պատրաստում ևն էլեկտրատեխնիկական պողպատից, պերմալոյից կամ մեծ մագնիսական թափանցելիություն ունեցող հատուկ նյութերից (տես նաև Էլեկտրական զտիչ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 455