Էդվարդ Կպոդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Կպոդո
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1990(1990-01-14)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Տեմա, Մեծ Աքրա, Գանա
Դիրք պաշտպան

Էդվարդ Կպոդո (անգլ.՝ Edward Kpodo, հունվարի 14, 1990(1990-01-14)[1], Տեմա, Մեծ Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թեմա Յուտ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2007/08 մրցաշրջանում սկսել է ներգրավվել հիմնական կազմի խաղերին։ Հաջորդ տարի նա դարձավ հիմնական խաղացող, բայց թիմը անցավ ավելի ցածր դիվիզիոն։ 2009/10 մրցաշրջանը Կպոդոն անցկացրել է Գանայի երկրորդ լիգայում, որտեղ գրավել է Գանայի երկրորդ հավաքականի սկաուտների ուշադրությունը[2]։

Գանայի երկրորդ հավաքականի կազմում նորամուտը նշել է Բուրկինա Ֆասոյի դեմ երկրորդ հավաքականների Արևմտյան Աֆրիկայի մրցաշարի շրջանակներում։ Այդ խաղում գանացիները հաղթել են 4:0 հաշվով, իսկ Կպոդոն դարձել է գոլերից մեկի հեղինակը։ Նրա խաղն աննկատ չմնաց, և առաջնության ավարտից հետո պաշտպանի տրանսֆերը գնեց գանայական «Բերեկում Չելսի» ակումբը[2]։

Առաջին իսկ մրցաշրջանում նոր ակումբի կազմում դարձել է Գանայի չեմպիոն։ Հաջորդ մրցաշրջանում խաղացել է ԱՖԿ Չեմպիոնների լիգայի խաղերում[2]։

2013 թվականի փետրվարի սկզբին Կպոդոն վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի» ֆուտբոլային ակումբ[3]։ «Խիմկի» ֆուտբոլային ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման։

2013/14 մրցաշրջանի մեկնարկից առաջ մեկ տարվա պայմանագիր է կնքել «Շիննիկ» ակումբի հետ[4]։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է հայկական «Շիրակ»[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գանայի չեմպիոն՝ 2010/11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Профиль». Официальный сайт ФК «Химки». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. ««Химки» приобретут защитника «Берекум Челси» Кподо». Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. ««Шинник» подписал защитника «Химок»». sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Экс-защитник «Шинника» будет играть в Лиге Европы». sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.