Զույգ և կենտ ֆունկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
y=sin(x); y = x3
y=cos(x); y = x2

Զույգ և կենտ ֆունկցիաներ, f(x) ֆունկցիան կոչվում է զույգ, եթե իր արժեքը չի փոխում արգումենտի նշանը փոխելիս, այսինքն ֆունկցիան զույգ է, եթե.

և կենտ, եթե.

Օրինակ, y=x2, y = cosx ֆունկցիաները զույգ են, իսկ y=x3, y=sinx-ը՝ կենտ։

Միննույն զույգության մի քանի ֆունկցիայի գումարը նույն այդ զույգության ֆունկցիա է։ Միևնույև զույգության երկու ֆունկցիայի հարաբերությունը և արտադրյալը զույգ ֆունկցիա է, իսկ տարբեր զույգության ֆունկցիաներինը՝ կենտ։ Զույգ ֆունկցիայի գրաֆիկը սիմետրիկ (համաչափ) է Oy առանցքի, իսկ կենտ ֆունկցիայինը՝ կոորդինատների սկզբնակետի նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 715