Զիմորովիչ եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զիմորովիչ եղբայրներ (լեհական գրողներ, ազգությամբ՝ հայ), Զիմորովիչ Յոզեֆ-Բարտոլոմեյ (20․8․1597,Լվով — 1677), բանաստեղծ, պատմաբան։ Եղել է Լվովի հայկական համայնքի նոտարը, ապա՝ Լվովի քաղաքագլուխը։ Գրել է թուրքերի դեմ Խոտինի մոտ տարած հաղթանակին (1621) նվիրված պոեմ(լատիներեն), ինչպես նաև 17 երգ ու հովվերգություն, որոնք հրատարակվել են 1663-ին։ Ունի պատմագիտական աշխատություններ՝ նվիրված հայկական գաղութի պատմությանը։ «Լվով քաղաքի նշանավոր մարդիկ» (1671, լեհերեն) գրքում ներկայացված ևն նաև հայեր։ «Եռաստիճան Լվովը» (գրված 1665—72-ին) երկում (1835-ին հրատարակվել է լեհերեն թարգմանությունը, 1899-ին՝ լատիներեն բնագիրը) արտացոլվել են հայկական գաղութի սկզբնավորումը, եկեղեցու շինարարությունը, հայկական թաղամասում 1616-ին և 1623-ին բռնկած հրդեհները և այլ իրադարձություններ։ Կաթոլիկ եկեղեցուն միանալու եռանդուն կողմնակից էր։ Զիմորովիչ Շիմոև (1604—21․6․1629, Կրակով), բաևաստեղծ։ Գրել է «Գեղջկուհիներ» բանաստեղծությունների շարքը (հրատարակվել է 1663), որտեղ գյուղական պարզ կենցաղը հակադրված է շլյախտիչների ցոփ կյանքին։ Իր եղբոր՝ Յոզեֆ-Բարտոլոմեյ Զիմորովիչի ամուսնության առթիվ գրել է լիրիկական բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել 1654-ին > «Ռոքսոլանկի»վերնագրով, որոնց մի մասը գրված է Տորացիոսի և Աևակրեոնի ազդեցությամբ։ Զիմորովիչը հունարենից լեհերեն է թարգմանել անտիկ հեղինակների գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 690