Զենիթային գնդացրային տեղակայանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զենիթային գնդացրային տեղակայանք (ԶԳՏ), ավտոմատ զենք, բաղկացած է մեկ կամ մի քանի (սովորաբար 2-4) գնդացիրներից, որոնք մոնտաժված են հատուկ հաստոցի վրա և ունեն զենիթային հրաձգության նշանառման ընդհանուր մեխանիզմներ և նշանոցի հարմարանքներ։ Երևան է եկել 1930-ական թթ․։ Նախատեսված է ցամաքային զորքերի և նավերի ՀՕՊ-ի համար։ Զենիթային գնդացրային տեղակայանքով զինում են ցամաքային զորքերի զենիթային ստորաբաժանումները, որոշ տանկեր ու այլ մարտական մեքենաներ, նաև Փոքր նավեր; Զենիթային գնդացրային տեղակայանքը տեղափոխում են կցովի հրետասայլերով։ Զենիթային գնդացրային տեղակայանքի տրամաչափը 12,7-14,5 մմ Է, հրաձգության թեք հեռավորությունը՝ մինչև 2,5 հզ․ մ, մեկ փողի արագաձգությանը րոպեում 500-600 կրակոց, գնդակոծման ուղղաձիգ անկյունը մինչև 90° Է, հորիզոնականը՝ 360°։ Հրաձգությունը կատարվում է հիմնականում զրահահար-հրկիզող գնդակներով, գնդակի զանգվածը 45-65 գ Է, սկզբնական արագությունը՝ 900-1000 մ/վրկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 685