Զեյնա Աքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեյնա Աքար
Դիմանկար
Ծնվել է1964
ԾննդավայրԼիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Կրոնուղղափառություն[1]
ԿրթությունԼիբանանում Ամերիկյան համալսարան և Լիբանանում Ամերիկյան համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinister of Foreign Affairs of Lebanon?, Deputy Prime Minister of Lebanon? և Minister of Defence of Lebanon?
 Zeina Akar Վիքիպահեստում

Զեյնա Աքար (արաբ․՝ زينة عكر‎‎, 1964, Լիբանան), լիբանանցի քաղաքական գործիչ, Լիբանանի պաշտպանության նախարար և փոխվարչապետ՝ 2020 թվականի հունվարի 21-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 10-ը։ Նա եղել է արաբական աշխարհում առաջին կին պաշտպանության նախարարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյնա Աքարը ծնվել է Քուրայի շրջանում, 1964 թվականին[2]։ Նա մարքեթինգի և կառավարման բակալավրի կոչում է ստացել Լիբանանի ամերիկյան համալսարանից[3]։ 1998 թվականին նա ամուսնու հետ հիմնադրել է Սոցիալական և մշակութային զարգացման ասոցիացիան (INMA), որը տրամադրում է կրթական, առողջապահական և տնտեսական ծառայություններ Քեֆրայայում և Լիբանանում։ Զեյնա Աքարը եղել է իր ամուսնու կողմից հիմնած «Information International» հետազոտական և խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենը։

2020 թվականի հունվարին Աքարը նշանակվել է պաշտպանության նախարար և փոխվարչապետ` վարչապետ Հասան Դիաբի գլխավորած նոր կառավարությունում։ Նա երկրի առաջին կին պաշտպանության նախարարն էր և առաջին կին պաշտպանության նախարարն արաբական աշխարհում[4][5][6]։

Պաշտպանության նախարարի պաշտոնում իր գլխավոր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է եղել։ Օգոստոսի 10-ին նա հրաժարական է տվել բողոքի ցույցերի ժամանակ, որոնց մասնակիցները պնդում էին, որ Բեյրութի նավահանգստում ավերիչ պայթյունների համար մեղավոր են իշխանությունները։ Զեյնա Աքարի հրաժարականին հաջորդել է վարչապետ Հասան Դիաբի և նրա կառավարության հրաժարականը։ Նախագահ Միշել Աունն ընդունել է հրաժարականը[7][8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքարը հույն ուղղափառ է, նա ամուսնացած է սուննի գործարար Ջավադ Ադրայի հետ, որը գլխավորում է երկրի խոշորագույն հետազոտական ընկերություններից մեկը, նա կառուցել է Նաբու թանգարանը՝ հիմնականում իր մասնավոր հավաքածուներով։ Նրանք ամուսնացել են Կիպրոսում, քանի որ չեն կարողացել քաղաքացիական ամուսնություն ունենալ Լիբանանում որպես քրիստոնյա և մուսուլման[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. زينة عكر.. أول وزيرة دفاع عربية
  2. «Becoming part of the solution». The Daily Star. 1999 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  3. Abumaria, Dima (2020 թ․ հունվարի 23). «Lebanon presents new government with multiple female ministers». The Jerusalem Post. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  4. «Lebanon's new defense minister is first woman in Arab world to hold post». The Times of Israel. 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  5. Cengiz, Sinem (2020 թ․ հունվարի 24). «Women breaking the glass ceiling all over the world». Arab News. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  6. Khalaf, Rayana (2020 թ․ հունվարի 24). «Revolution Against Sexism: Lebanon's female ministers objectified & harassed». Step Feed. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  7. «Правительство Ливана подало в отставку на фоне протестов». РИА Новости. 2020 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Президент Ливана принял отставку правительства». ТАСС. 2020 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  9. Porter, Lizzie (2018 թ․ հոկտեմբերի 14). «Lebanon celebrates 2,000 years of creativity with new Nabu Museum». The National. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  10. «Lebanon appoints first female defence minister in Arab World». Middle East Monitor. 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  11. Verazzo, Simona (2020 թ․ հունվարի 24). «Prima donna ministro della Difesa nel mondo arabo: è la libanese Zeina Akar, della minoranza cristiana». Il Messaggero (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]