Jump to content

Զեյթուն (լոլիկի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զեյթուն, լոլիկի սորտ։ Ստեղծել են Կ. Սառիկյանը, Գ. Սարգսյանը, Ժ. Չենին և Ռ. Օպենան Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Թուփը՝ միջին աճեցողությամբ։ Տերևները՝ մուգ կանաչ։ Ծաղկաբույլը ողկույզ է։ Ծաղիկները` երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո։ Պտուղն էլիպսաձև է, կարմիր գույնի, 5 գ զանգվածով։ Միջավաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների հասունացումը տևում է 105 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 250 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։