Զանգվածային սպանություն Կրատովոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Կրատովոյում
Սպանության ձևիրադարձություն
Ամսաթիվհունիսի 10, 2017
Սպանվածներ6 մարդ
Վիրավորներ6

Զանգվածային սպանություն Կրատովո ավանում (Մոսկվայի մարզ, Ռամենսկի շրջան) տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 10-ին։ Քննության տվյալներով՝ ավանի 50-ամյա բնակիչ Իգոր Զենկովն իր տան պատուհաններից կրակ է բացել հարևանների և անցորդների, իսկ հետո՝ իրավապահ մարմինների ժամանող աշխատակիցների վրա[1]։ Մի քանի ժամ տևած ուժայինների հետ դիմակայությունից հետո Զենկովը լքել է տունը և դիմել փախուստի, սակայն շուտով մահացած է հայտնաբերվել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 6-ը, այդ թվում՝ Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության 4 աշխատակից, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել[2][3]։

Կասկածյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննության տվյալներով՝ հարձակվողը տեղի բնակիչ Իգոր Յուրիի Զենկովն է։ Նա ծնվել է 1967 թվականին։ 1992 թվականից մինչև 2014 թվականը նա եղել է Ռուսաստանի ԱԻՆ աշխատակից, զբաղեցրել է փրկարար աշխատանքների ինժեներատեխնիկական ապահովման ծառայության փրկարարական սարքավորումների վերանորոգման բաժնի 5-րդ կարգի փականագործի պաշտոնը։ Ծառայության տարիների ընթացքում բազմիցս եղել է գործուղումների թեժ կետերում, սակայն, ըստ պաշտոնական տվյալների, մարտական գործողություններին չի մասնակցել[4]։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ պարգևատրվել է Արիության շքանշանով[5]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինսկայա փողոց, տուն 4 հասցեում հրաձգության մասին առաջին հաղորդագրությունը «112» ծառայությունն է ստացել 2017 թվականի հունիսի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 15:54-ին։ Հետաքննությունը ենթադրում է, որ Իգոր Զենկովն իր հողամասի տարածքից կրակ է բացել այն մարդկանց վրա, որոնք գտնվում էին նույն փողոցի 3-րդ շենքի մոտ, իսկ հետո թաքնվել է շենքում[4]։ Ժամը 16:03-ին դեպքի վայր է ժամանել ոստիկանության ջոկատը, մոտ 15 րոպե անց «Ռամենսկոե»-ի վարչության պետի կողմից հայտարարվել է «Սիրենա» օպերատիվ պլանի անձնակազմի հավաք[4]։

Ժամը 19:00-ի սահմաններում Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության հատուկ նշանակության ջոկատի մարտիկները փորձել են գրոհել տունը։ Իրավապահ մարմինների աշխատակիցների վրա կրակ է բացվել հրացանից, դրանցում նաև մի քանի նռնակներ են նետվել։ Երկրորդ անգամ ուժայինները գրոհել են ժամը 20:00-ի սահմաններում, այս անգամ չորս հատուկջոկատայիններ վիրավորվել են նռնակի պայթյունի հետևանքով։ Զենկովին հաջողվել է լքել շենքը[4]։

Զենկովի մարմինը հայտնաբերվել էր 2017 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 00:17-ին, տան բակում գտնվող գազի հորում, որտեղից կրակոցներ էին հնչել։ Մահն առաջացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից, որը նա ինքն իրեն հասցրել է ատրճանակից[4]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ի» կետով (սպանություն խուլիգանական դրդումներով), 222-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառություն), 317-րդ հոդվածով (ոտնձգություն իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Кратовский стрелок использовал ружьё времён ВОВ». Газета.Ru. 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  2. «Спецназ ликвидировал стрелка в подмосковном Кратове». ТАСС. 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  3. Владимир Смирнов (2017 թ․ հունիսի 11). «Ружьё Иж-18 и маузер: Следком рассказал, как вооружался кратовский стрелок». RT. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Николай Сергеев, Анна Токарева (2017 թ․ հունիսի 11). «Кратовского стрелка нашли в колодце». Коммерсантъ. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  5. «Знакомая кратовского стрелка: «Его просто довели»». BFM.ru. 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.