Զանգվածային սպանություն Կամբրիայի կոմսությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Կամբրիայի կոմսությունում
Սպանության ձևզանգվածային կրակոցներ
Երկիր Միացյալ Թագավորություն
Ամսաթիվհունիսի 2, 2010
Սպանվածներ13 մարդ
Վիրավորներ11

Զանգվածային սպանություն Կամբրիայի կոմսությունում, 2010 թվականի հունիսի 2-ին տեղի ունեցած միջադեպ, Մեծ Բրիտանիայի խոշորագույն զանգվածային սպանություններից մեկը[1]։

52-ամյա բրիտանացի տաքսիստ Դերիկ Բյորդը (անգլ.՝ Derrick Bird) սպանել է 12 մարդու, վիրավորել 10-ին, որից հետո ինքնասպան է եղել[2]։

Մարդասպանի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերիք Բյորդը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 27-ին, իր երկվորյակ եղբոր՝ Դևիդի հետ, Ջոզեֆ և Մերի Բյորդերի ընտանիքում։ 2007 թվականին կնոջից բաժանվելուց հետո վերջին 3 տարիներին Դերիկը մենակ էր ապրում։ Նա ուներ մեկ որդի և մեկ թոռ։ Դերիկը աշխատել է որպես տաքսու վարորդ։ Նա որսորդական ակումբի անդամ է եղել, ինչը նրան թույլ է տվել 1995 թվականին ձեռք բերել որսորդական հրացան, իսկ 2005 թվականի վերջին՝ 22 տրամաչափի կիսաավտոմատ հրացան։ Հայտնի է, որ 1990 թվականին նա դատապարտվել է 12 ամիս պայմանական ազատազրկման՝ գործարանից գողություն կատարելու համար[3]։ Հնարավոր է, որ ավելի ուշ դա ազդել է նրա կատարած հանցագործության վրա (զոհվածներից երեքը գործարանի աշխատակիցներ էին)։

Բյորդին ճանաչողները նրան բնութագրում են որպես հանգիստ և հավասարակշիռ մարդ, ով «ճանճերին անգամ չէր նեղացնի»։ Դերիկը հետաքրքրվել է հրազենով և լողով, տաքսու վարորդ է աշխատել ավելի քան 20 տարի։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ առաջին երեք սպանությունները նպատակաուղղված են եղել։ 2010 թվականի հունիսի 2-ին, ժամը 10:20-ի սահմաններում, Դերիկի տանը հավաքվել էին ընտանեկան փաստաբան, 60-ամյա Քևին Կամմոնզը և Դերիկի երկվորյակ եղբայրը՝ Դևիդը։ Հանկարծ գործարար զրույցի ժամանակ Դերիկը կատաղել է, գնացել այլ սենյակ, մեկ րոպե անց նա վերադարձել է 12-րդ տրամաչափի որսորդական հրացանով։ Նա սեղանի շուրջ նստած եղբորը կրծքին կրակել է՝ տեղում սպանելով նրան։ Քևինը փորձել է փախչել, սակայն մեջքի վնասվածք է ստացել և նույնպես մահացել է։

Դրանից հետո Դերիկը վերցրել է կիսաավտոմատ հրացանը և որսորդական հրացանը, ինչպես նաև` մոտ 100 փամփուշտ դրանց համար, նստել իր մեքենան և գնացել իր ընկերոջ՝ 43-ամյա Դարեն Ռուկասլի տուն։ Մեքենան կանգնեցնելով՝ նա բարձրացել է ընկերոջ տան պատշգամբ և թակել դուռը։ Ժամը 10։33-ին նա կրակել է Ռուկասլին՝ կիսաավտոմատ հրացանից։ Դրանից հետո նա վերադարձել է մեքենա և շրջել քաղաքում՝ կրակելով բոլոր նրանց վրա, ովքեր հանդիպել են իրեն։ Այսպես նա վարել է մինչև ժամը 12:30-ը, որից հետո դուրս է եկել քաղաքից և ինքնասպան եղել կիսաավտոմատ հրացանից տեղական ժամանակով ժամը 12։40-ի սահմաններում՝ քաղաքից 24 կմ հեռավորության վրա, անտառային զանգվածներից մեկում։ Ժամը 13։40-ին Բյորդի մարմինը հայտնաբերվել է ոստիկանության կողմից։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 14:00-ին ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է հրաձիգի մահը։ Հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ (ներառյալ հարձակվողը) և 25-ը վիրավորվել են։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դևիդ Բյորդ։ 52 տարեկան։ Դերիկի եղբայրը։ Վնասվածք՝ կրծքավանդակի։
  2. Քևին Կամմոնզ։ 60 տարեկան։ Փաստաբան։ Վնասվածք՝ մեջքի վերևի հատված։
  3. Դարեն Ռուկասլ։ 43 տարեկան։ Ընկեր։ Վնասվածք՝ գլուխ, մեջք։
  4. Սյուզեն Հյուզ։ 57 տարեկան։ Անցորդ։ Վնասվածք՝ գլուխ, պարանոց։
  5. Քեննեթ Ֆիշբյորն։ 71 տարեկան։ Անցորդ։ Վնասվածք՝ պարանոց, որովայն։
  6. Ջենիֆեր Ջեքսոն։ 68 տարեկան։ Անցորդ։ Վնասվածք՝ գլուխ։
  7. Ջեյմս Ջեքսոն։ 67 տարեկան։ Անցորդ։ Ջենիֆերի ամուսին։ Վնասվածք՝ կրծքավանդակ, ձեռք։
  8. Այզեք Դիքսոն։ 65 տարեկան։ Անցորդ։ Վնասվածք՝ կրծքավանդակ, որովայն։
  9. Գերի Փյորդհեմ։ 31 տարեկան։ Անցորդ։ Վնասվածք՝ ոտք, որովայն։
  10. Ջեյմի Քլարկ։ 23 տարեկան։ Անցորդ։ Վնասված՝ ոտք, գլուխ։
  11. Մայքլ Փայք։ 64 տարեկան։ Անցորդ։ Վնասվածք՝ ձեռք, դեմք։
  12. Ջեյն Ռոբինսոն։ 66 տարեկան։ Անցորդ։ Վնասվածք՝ պարանոց, կրծքավանդակ, գլուխ, մեջք։
  13. Դերիկ Բյորդ։ 52 տարեկան։ Հարձակվող։ Ինքնասպան է եղել։ Վնասվածք՝ գլուխ։

Հավանական դրդապատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրություններ են հնչել, որ Բյորդի արարքի պատճառը կարող էր լինել վեճը կտակի[1] կամ հարկային մարմինների հետ կապված խնդրի պատճառով[3]։

Պետք չէ բացառել այն փաստը, որ Բյորդի լավագույն ընկեր Դարեն Ռուկասլը միտումնավոր սպանվել է։ Հնարավոր է, Դերիկ հիշել է Դարենի հետ ունեցած անախորժությունը, որի պատճառով Դերիկը խզել է հարաբերությունները թայլանդուհու հետ, որի հետ նա ծանոթացել է 2008 թվականի կեսերին, երբ հանգստանում էր հանգստավայրում։ Հայտնի է նաև, որ Բյորդն ունեցել է հարկային ծառայության հետ կապված խնդիրներ, և նա շատ էր վախենում դատարանից։ Բացի այդ, շարժառիթը կարող էր ծառայել եղբոր հետ վիճաբանությանը՝ կտակի պատճառով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]