Եֆիմիա Կրիվոշեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եֆիմիա Կրիվոշեևա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1867(1867-06-01)
ԾննդավայրՏարասովկա, Պետրովսկի ուեզդ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 24, 1936(1936-06-24) (69 տարեկան)
Մահվան վայրՍարանսկ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և հեքիաթասաց
Yefimiya Krivosheyeva Վիքիպահեստում

Եֆիմիա Պետրովնա Կրիվոշեևա (հունիսի 1, 1867(1867-06-01), Տարասովկա, Պետրովսկի ուեզդ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 24, 1936(1936-06-24), Սարանսկ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ էրզիացի ժողովրդական հեքիաթասաց, մորդովական հեքիաթասացության արվեստի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եֆիմիա Կրիվոշեևան ծնվել է 1867 թվականի հունիսի 1-ին, Տարասովկա գյուղում (այժմ՝ Պենզայի մարզի Կամեշկիրսկի շրջանի կազմում[1]), Պյոտր Ֆեոդորովիչ Ադամովի բազմանդամ ընտանիքում։ Կրթություն չի ստացել։ Աշխատել է ըստ վարձակալության, կատարել է ցանկացած դժվարին աշխատանք։ Կրիվոշեևների բազմանդամ ընտանիքն աղքատ է ապրել։ Որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնի հոգին, Եֆիմիա Պետրովնան երգեր է ընտրել, որոնք կատարել է ընկերների և հարազատների շրջանում։ Պատանեկան տարիքում եղել է լավ երգահան, հասուն տարիքում ունեցել է սգացող կնոջ, հմուտ կատարողի և ծիսական ու ոչ ծիսական բանահյուսության գիտակի հեղինակություն[2]։

Եֆիմիա Պետրովնայի ստեղծագործական տաղանդը բացահայտել է որդին՝ Իլյա Պետրովիչ Կրիվոշեևը, որը 1922 թվականին ձայնագրել է մոր կատարումը[3]։ Կրիվոշեևայի անունը լայն ճանաչում է ստացել 1936 թվականին, երբ «Պրավդա» թերթում հրապարակվել է նրա «Եղերերգ Կիրովի մասին» (էրզ.՝ «Лайшема Кировдо») ստեղծագործությունը[4]։ Լայն ճանաչում են գտել Կրիվոշեևայի քաղաքացիական հեքիաթները, բանաստեղծությունները՝ «Одов чачсь, миресь - масторось» և «Эсь эрямодон»:

Կորցրել է յոթ երեխաների և վիշտը խեղդել է լացի մեջ։

Մահացել է 1936 թվականի հունիսի 24-ին, Սարանսկում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիվոշեևան հիսունից ավելի հեքիաթների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունների առաջին հավաքածուն՝ «Լաց և երգ» (էրզ.՝ «Лайшемат ды морот») հրատարակվել է 1937 թվականին։ Բացի այդ, նրա ստեղծագործությունները տպագրվել են «Մոր ձայնը» (էրզ.՝ «Авань вайгель», 1950), «Լսեք, իմ զավակներ», (էրզ.՝ «Тынь кунсолодо, тиринь тякам монь», 1968) հավաքածուներում։ Կրիվոշեևայի աշխատանքները լիակատար ներկայացված են «Ընտրված գործեր» հավաքածուում (1968)[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Կրիվոշեև Պյոտր Վասիլևիչ, գյուղացի, դարբին

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրիվոշեև Իլյա Պետրովիչ՝ գրող, Մորդովիայի վաստակավոր մանկավարժ
  • Կրիվոշեև Նիկիֆոր Պետրովիչ
  • Կրիվոշեև Իվան Պետրովիչ
  • Օդերովա (Կրիվոշեևա) Ալեքսանդրա Պետրովնա

Թոռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդերով Կոնստանտին Անտոնովիչ
  • Օդերով Միխայիլ Անտոնովիչ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՌԽՖՍՀ գյուղատնտեսության վաստակավոր մեխանիզատոր
  • Օդերով Անատոլի Անտոնովիչ
  • Օդերով Յուրի Անտոնովիչ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականին Սարանսկում որդու՝ Մոկշանսկի փողոցի № 16 տանը, որտեղ Եֆիմիա Կրիվոշեևան ապրել է կյանքի վերջին տարիները, տեղադրվել է նրան նվիրված հուշատախտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О. М. Савин, 2001
  2. 2,0 2,1 «Газета «Эрзянь мастор» : Архив номеров»։ www.erzia.saransk.ru։ Վերցված է 2017-10-16 
  3. Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. — Саранск: Мордов. кн. изд-во, 2005. — С. 762. — 840 с. — ISBN 5-7595-1662-0
  4. Библиотека мордовской литературы: Кривошеева Ефимия Петровна

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кривошеева, Ефимья Петровна // Корзинка - Кукунор. - М. : Советская энциклопедия, 1953. - С. 390. - (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949-1
  • Савин О. М. Кривошеева Ефимия Петровна // Пензенская энциклопедия. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — С. 270.