Երևանյան փողոց (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանյան փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԵկատերինբուրգ

Երևանյան փողոց (ռուս.՝ Ереванская улица, Երևանսկայա փողոց), փողոց Եկատերինբուրգ քաղաքի Երկաթուղագործների շրջանում։

Տեղաբաշխում և բարեկարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը սկիզբ է առնում փակուղուց, այնուհետև կտրուկ շրջադարձ կատարելով՝ ուղղահայաց շարունակվում է իր նախկին ուղղությամբ, հատվում է Կոնտոպսկի և Արմավիրսկի փողոցների հետ, հարում է Բանջարանոցային և Բրյանսկի փողոցներին։ Խցանումների ժամանակ փողոցն ապահովում է շրջանցիկ երթևեկությունը։

Փողոցի վրա տեղակայված են տարբեր ավտոխանութներ և ավտոսպասարկման կետեր, արդյունաբերական պահեստներ։ Վերջում փողոցը դառնում է փակուղի՝ հարելով արդյունաբերական տարածքների հետ։

Կառուցապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը հիմնականում կառուցապատված է հին քառակող գերաններով և աղյուսներով կառուցված տներով, մասնավոր հատվածում առկա են 1949 թվականին կառուցված տներ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտի մոտակա կանգառը ««Ստրելա» մշակույթի տունն» է, որտեղ կայանում են 33, 33ա ավտոբուսները և 020 ու 021 երթուղային տաքսիները։ Բացի այդ մի քանի րոպե քայլքի հեռավորության վրա գտնվում է «Ստրելոչնիկով» կանգառը, որտեղ կայանում են 6, 13, 57, 60 ավտոբուսները և 15, 024, 035, 082 երթուղայինները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. - 2-е издание. - Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. - 25 000 экз.
  • Рабинович Р. И., Низамутдинова Т. М. Улицы Свердловска. - 5-е издание. - Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1988. - 224 с. - 100 000 экз. - ISBN 5-7529-0009-3.
  • Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. - Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. - 336 с. - ISBN 5-7529-0048-4.