Երևանի Հայբուսակ համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի խոշորագույն մասնավոր բուհը, մինչև օրս տվել է ավելի քան 7000 շրջանավարտ՝ ավելի քան 20 մասնագիտություններով։ Հայաստանի առաջին մասնավոր բուհերից է, հիմնադրվել է 1990 թ. ակադեմիկոս Լևոն Հարությունյանի կողմից և անցել Հայաստանի Կրթության և Գիտության և Առողջապահության նախարարությունների լիցենզավորումը։ 2001 թ. ստացել է պետական հավատարմագրեր բոլոր մասնագիտություններով։ 1990 թ. Հայաստանի նորանկախ Հանրապետությունում ստեղծվեցին մի շարք մասնավոր բուհեր, որոնց թվում առաջիններից էր Հայբուսակը։ Բուհի հիմնադիր Ակադեմիկոս Լ. Վ. Հարությունյանը այն անվանեց Ղևոնդ Ալիշանի «Հայբուսակ» գրքի վերնագրով՝ իբրև տուրք 19-րդ դարի մտածողի աշխատությանը։ 1997 թ. հիմնադրվեց Երևանի Հայբուսակ համալսարանի բազային քոլեջը, որը 2005 թ-ին ստացավ պետական հավատարմագիր բոլոր մասնագիտություններով։ 2001 թ. Երևանի Հայբուսակ համալսարանը ստացավ պետական հավատարմագիր բոլոր մասնագիտություններով, և այժմ նրա բոլոր շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ։ 2006 թ-ից Հայբուսակ Համալսարանին կից գործում է ավագ դպրոց, որի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ։ 2007 թ. Հայբուսակ Համալսարանը, միավորվելով Հայկական Բաց Համալսարանի և մի շարք այլ բուհերի հետ, ստեղծեց Կրթության Միջազգային Ակադեմիան (ԿՄԱ Արխիվացված 2012-01-07 Wayback Machine)[1], որի կազմում 2010 թ. ընդգրկվեցին նաև «Ռոսլին» դիզայնի ինստիտուտը և հեռուստառադիոլրագրության Ակադեմիան։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական

Բժշկական ֆակուլտետն ունի հետևյալ բաժինները՝ բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն։ Ուսման տևողությունը բակալավրիատում 4 -5 տարի է (ստոմատոլոգիա և դեղագիտություն ` 4 տարի, բուժական գործ` 5 տարի), իսկ մագիստրատուրայում՝ 2 տարի։

Տնտեսագիտական

Տնտեսագիտական ֆակուլտետում գործում են հետևյալ բաժինները՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ոլորտների՝ առողջապահություն, տուրիզմ, ֆինանսավարկային մենեջմենթ), կառավարում, հաշվապահական հաշվառում։

Հումանիտար

Հումանիտար ֆակուլտետի բաժիններն են՝ հոգեբանություն, օտար լեզու և գրականություն, մանկավարժություն և մեթոդիկա։

Հ. Լազարյանի անվ. Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության ինստիտուտ

Հ. Լազարյանի անվան ինստիտուտն ունի հետևյալ ֆակուլտետները՝ միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]