Երկրագործության համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
John Deere Planter with Case IH Tractor.JPG
NRCSCA00003 - California (521)(NRCS Photo Gallery).jpg

Երկրագործության համակարգեր, հողօգտագործման ինտենսիվությունը բնորոշող երկրագործության ձևեր, հողի բերրիությունը վերականգնող և բարձրացնող ագրոտեխնիկական, մելիորատիվ և տնտեսակազմակևրպական միջոցառումների ամբողջություն։ Երկրագործության համակարգերը մշակվում և կիրառվում են՝ ելնելով տնտեսության կամ շրջանի պայմաններից։ Երկրագործության համակարգերի գլխավոր խնդիրը տնտեսության զարգացման ուղղության և մշակվող կուլտուրաների փոխհարաբերության ճիշտ որոշումն է։ Երկրագործության համակարգերի առաջացումը և հերթափոխումը կապված է արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացման հեա։ Երկրագործության համակարգերի զարգացումը արտացոլում են երկրագործության ինտենսիվացման տարբեր փուլերը։ Ըստ ինտենսիվացման կարելի է առանձնացնել երկրագործության համակարգերի 4 խումբ՝ հասարակ, էքստենսիվ, անցողիկ՝ էքստենսիվից ինտենսիվի և ինտենսիվ։

Հասարակ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագործության համակարգեր բնորոշ էիև վաղ շրջանի երկրագործությանը, երբ չկար հողի մասնավոր սեփականություն։ Հասարակ երկրագործության համակարգերի մեջ մտնում էր խոպանային համակարգը, կուսական խոպանը օգտագործվում էր մինչև հողի բնական բերրիության սպառվելը, հետո անցնում էին նոր տարածությունների մշակման։ Անտառային շրջաններում ազատվում էին անտառներից, ապա մշակում։ Այս համակարգը կոչվում էր նան կրակային հատման։

Էքստենսիվ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագործության կատարելագործման հաջորդ փուլն է։ Զարգացել էր ստրկատիրական հասարակարգը, առաջացել հողի մասնավոր սեփականություն, ավելացել պահանջները երկրագործական մթերքների նկատմամբ, հնարավոր չէր ազատ տեղաշարժվել, երկրագործը ստիպված մշակում էր 25—30 տարի առաջ թողնված խամ հողերը՝ խամային համակարգ։ Խամի շրջանում հողերը բնական բուսական ծածկոցի տակ վերականգնում Էին բերրիությունը և սկզբնական շրջանում ստացվում Էր բարձր բերք։ Բայց հնարավոր չէր հողը երկար թողնել անմշակ, և այս համակարգը դարձավ անարդյունավետ։ Սրան փոխարինեց ցելային համակարգը, որը բարձր զարգացման հասավ ֆեոոդալական հասարակարգում և որոշ երկրներում պահպանվեց մինչև XX դ․ 1920-ական թվականներին։ էությունը հետևյալն է․ տնտեսության հողերը բաժանվում էին երեք մասի՝ ցել, աշնանացան, գարնանացան։ Ցելադաշտում վերականգնվում էր հողի բերրիությունը։ Հողը պարարտացնում էին գոմաղբով։ Սակսյն զարգացուլ կապիտալիստական հասարակարգի պահանջները այս համակարգը բավարարել չէր կարող։ Առաջանում էին ավելի առաջավոր և ինտենսիվ համակարգեր։

Անցողիկ սիդերալ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ է նրանով, որ հողի բերրիության վերականգնումը իրագործվում է սիդերատների աճեցման և վերածածկման միջոցով։ Այս համակարգը հայտնի է դեռևս Հին Հունաստանից, Հռոմից և Արևելքի երկրներից։ Մշակվող բակլազգի բույսերը աշնանացանի նախօրեին վերածածկվում էին ն հողը հարստացնում օրգանանյութով ու ազոտով։ Գարնանացանի համար նախատեսված դաշտերում սիդերատները ցանվում էին նախորդ տարում և վերածածկվում աշնանը։ Խոտադաշտային համակարգը մշակել է ակադեմիկոս Վիլյամսը իր բնույթով էքստենսիվ է։

Ինտենսիվ պտղափոխային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դ․ կեսերից դուրս մղեց եռադաշտը։ Այս համակարգի ժամանակ մշակվում էին կերային կուլտուրաներ՝ երեքնուկ, շաղգամ, որոնք ապահովում էին անասնապահության կերի կայուն բազան ն հիմք ստեղծում՝ անասնապահության մթերատվության բարձրացման, հողի բերրիության պայմանների լավացման։ Առավել բնորոշը այս համակարգի համար նորֆոլկյան ցանքաշրջանառությունն է՝ աշնանացան ցորեն, կերային արմատապտուղներ, գարի՝ երեքնուկի ենթացանքով, երեքնուկ։ Պտղափոխային համակարգի համար բնորոշ կուլտուրաների վւոխևարաբերությունը հետնյալն է․ հացաբույսեր՝ 50%, շարահերկ՝ 25%, բակլազգի խոտաբույսեր՝ 25% ։ Բնորոշ է մաքուր ցելի բացակայությունը։ Պտղափոխային երկրագործության համակարգերի դերը բարձր է գնահատել Լենինը։

Ինտենսիվ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական պլանային տնտեսության մեջ գիտականորեն հիմնավորված երկրագործության համակարգեր կոչված են աշխատանքի ն միջոցների նվազագույն ծախսմամբ ապահովելու բնակչությանը և արտադրությանը գյուղատնտ․ մթերքով և հումքով։ Ինտենսիվ համակարգը ընդգրկում է հետնյալ միջոցառումները, գյուղատնտեսության մասնագիտացում, ցանքերի ճիշտ կառուցվածք, մշակվող կուլտուրաների և սորտերի ճիշտ ընտրություն, ճիշտ ցանքաշրջանառություն ու հողի մշակման համակարգ, բարձրորակն լիարժեք կերերի արտադրություն, որը պետք է խթանի անասնաբուծության անխափան զարգացմանը և մթերատվության բարձրացմանը, կոմպլեքս մեքենայացում, ցանքանյութի որակի բարելավում, բարձր բերքատու սորտերի ու հիբրիդների արմատավորում, օրգանական և հանքային պարարտանյութերի կիրառում, պայքարի միջոցներ մոլախոտերի, գյուղատնտեսական կուլտուրաների հիվանդությունների և վնասատուների դեմ, պայքար հողի էրոզիայի դեմ, ոռոգման, չորացման աշխատանքներ, դաշտապաշտպան անտառատնկումներ, քիմիական մելիորացիա են։ Այս ամենը գյուղատնտեսության ինտենսիվացման հիմքում դրվում են դիֆերենցված ձնով՝ ելնելով տվյալ տնտեսության բնակլիմայական պայմաններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 619 CC-BY-SA-icon-80x15.png