Jump to content

Երկկողմանի համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկկողմանի համաձայնագիր
Ենթակատեգորիաgift exchange
 • barter Խմբագրել Wikidata

Երկկողմանի համաձայնագիր, որը նաև հայտնի է որպես երկկողմանի գործարքներ կամ Ծույլ Սյուզաններ։ The Wall Street Journal-ի կողմից սահմանվում է որպես բարտեր՝ որը իրենից ենթադրում է ընկերության կողմից չօգտագործված ակտիվը մեկ այլ ընկերությանը վաճառել, միևնույն ժամանակ համաձայնելով նույն կամ համանման ակտիվները մոտավորապես նույն գնով հետ գնելուն։ Այս ճանապարհով ակտիվների փոխանակումը զուտ տնտեսական արժեք իրենից չի ենթադրում, բայց կարող է խաբեությամբ դիտարկվել որպես արդյունավետ վաճառքների և շահավետ գնումների շարք ներառվելով ընկերությունների հաշվապահական գրքերում, ինչը խախտում է հաշվապահական հաշվառման սկզբունքները։ Ընկերությունները կարծես թե աճում են այս գործարքի միջոցով և զբաղվածությունը մեծացնում են, բայց այս գործարքը իրական շահույթ չի բերում։ Աճը գրավիչ գործոն է սպեկուլյատիվ ներդրողների համար, նույնիսկ եթե շահույթը բացակայում է։ Նման ներդրումները օգուտ են բերում ընկերություններին և դրդում նրանց կնքել երկկողմանի համաձայնագրեր :Այս գործարքը վճռորոշ դեր խաղաց էներգիայի առևտրականների՝ ինչպիսիք են Էնրոն, CMS Energy-ը, Reliant Energy-ն, Dynegy-ն և ֆինանսական ծառայություններ մատուցող Wirecard-ը,շուկայական կապիտալիզացիայի ժամանակավոր ուռճացման գործում[1] : Միջազգային սցենարներում այս երկկողմանի համաձայնագիրը հարկերից խուսափելու և փողերը լվանալու կառուցվածքային մեթոդ է[2]։ Շատ ընկերություններ օգտագործել են երկկողմանի համաձայնագրերը շուկան խեղաթյուրելու համար՝ սահմանելով եկամուտների կեղծ չափորոշիչներ, նպատակ ունենալով հասնել կամ գերազանցել Ուոլ Սթրիթի ֆոնդային վերլուծաբանների կողմից ներկայացված թվերին։ Երկկողմանի համաձայնագրերի չարաշահման արդյունքում հանրային կազմակերպությունների միջև փոխանակումը վարկաբեկվել է պրոֆեսիոնալ ներդրողների շրջանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Palma, Stefania; McCrum, Dan (2019 թ․ հունվարի 30). «Executive at Wirecard suspected of using forged contracts». Financial Times (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  2. Aswath Rau and Pallabi Ghosal: “Entering the Tiger’s Den: Foreign Investment in India through Mauritius or Singapore”; Singapore Law Gazette, Feb.2012.