Jump to content

Երգ փաթիլի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երգ փաթիլի մասին»
Օլգա Ռոժդեստվենսկայաի երգը
Լեզուռուսերեն
ՀեղինակԼեոնիդ Դերբենյով

Երգ փաթիլի մասին (ռուս.՝ Пеесня о снежинке, կամ` «Ձյան փաթիլ» (ռուս.՝ Снежинка), երգ «Կախարդները» ֆիլմից, որն ըստ սցենարի կատարում է ֆիլմի գլխավոր հերոսի քույրը` Նինա Պուխովան (դերակատար` Անի Աշիմովա)` մայրաքաղաքային վոկալ-գործիքային նվագախմբի նվագակցությամբ։ Վերջինս ելույթ է ունենում Ամանորյա երեկոյին։ Ֆիլմի համար երգը կատարում են Օլգա Ռոժդեստվենսկայան և «Добры молодцы» վոկալ-գործիքային նվագախումբը։

2002 թվականին Դմիտրի Մալիկովի և Дайкири փոփ խմբի կողմից ձայնագրվել է երգի նոր տարբերակը` «Ձյան փաթիլ» անվանումով, որն ընդգրկվել է խմբի դեբյուտային «Любишь — таешь» ալբոմի մեջ[1]։ Երգի համար նկարահանվել է ամանորյա թեմատիկայով տեսահոլովակ, որտեղ կատարողներից բացի նկարահանվել են նաև Մալիկովի անչափահաս դուսրտ Ստեֆանիան, Բորիս Զոսիմովի դուստրը և «Хит-FM» ռադիոկայանի ղեկավարներ Կոնստանտին Գոնչարուկի և Նատալյա Բոժկոյի որդին[2]։

2008 թվականին Приключения Электроников փանկ ռոք խումբը վերաձայնագրել է երգը «Давайте озвсонимся!» ալբոմի համար, ինչպես նաև նկարահանել է տեսահոլովակ։

2014 թվականին «Gitarin.Ru» նախագիծը Նարինե Կոտոշյանի հետ ձայնագրել է երգի նոր տարբերակը` միայն ակուստիկ կիթառով։

2016 թվականին Մալիկովը Յուլիանա Կարաուլովայի հետ ձայնագրել է երգի նոր տարբերակը։ Նույն տարում իր տարբերակն է ձայնագրել բելառուս երգիչ IVAN-ը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Любишь - Таешь" на discogs.com
  2. «Биография группы «Дайкири»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3.  IVAN - Снежинка (Новый год в прямом эфире на ТВЦ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]