Երաժշտական պոեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պոեմ երաժշտության մեջ, քնարադրամատիկական կամ քնարապատմողական բնույթի միամաս պիես, որին հատուկ է հուզական հագեցվածությունը, անբռնազբոս ծավալումը, ձեվի ազատությունը։ Գործիքային պոեմները սովորաբար գրվում են դաշնամուրի (Սկրյաբին, Խաչատրյան, Բաբաջանյան), որևէ այլ նվագարանի համար՝ դաշնամուրի կամ նվագախմբի նվագակցությամբ (Ֆիբիխի, Խաչատրյանի «Երգ-պոեմ»-ը ջութակի և դաշնամուրի համար, է․ Շոսսոնի Պոեմներ ջութակի և նվագախմբի համար են)։ Այդպիսի պիեսներին երբեմն տրվում են գաղափարը կամ բնույթը պարզաբանող ենթավերնագրեր (Սկրյաբինի «Հրո պոեմ» են)։ Նվագախմբային Պոեմները հաճախ ունենում են հայտարարված գրական ծրագիր։ Ծրագրային սիմֆոնիկ պոեմների ժանրի հիմնադիրն է Լիաոը, որն իր «Տասսո», «Պրելյուդներ», «Մագեպա», «Օրփեոս» և այլ պոեմներում միահյուսել է երաժշտական ձեվի զարգացման և սյուժետային-գաղափարական բովանդակության պահանջները, կիրառել միաթեմայնության սկզբունքը։ Ծրագրային սիմֆոնիկ պոեմներըներ են գրել նաև Ֆրանկը («Ջիներ»՝ դաշնամուրի մենանվագով), Սեն Սանսը, Շտրաուսը («Դոն ժուան», «Տիլ Ուլենշպիգել» են), Սկրյաբինը, Սմետանան, Սիբելիուսը և ուրիշներ։ Լինում են նաև վոկալ, խմբերգային, վոկալ-գործիքային Պոեմներ (Շոստակովիչի «10 պոեմ երգչախմբի համար» Խաչատրյանի «Վոկալ-սիմֆոնիկ պոեմը» են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png