Jump to content

Ես մեռնում եմ, բայց չեմ հանձնվում։ Մնաս բարով, Հայրենիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրության պատճենը Բրեստի ամրոցի պաշտպանության թանգարանում

«Ես մեռնում եմ, բայց չեմ հանձնվում։ Մնաս բարով, Հայրենիք» (ռուս.՝ «Я умираю, но не сдаюсь! Прощай, Родина»), գրություն Բրեստի ամրոցում, որն արվել է կենտրոնական կղզու արևմտյան մասում գտնվող Բելոստոկսկի դարպասների շրջանում[1] 1941 թվականի հուլիսի 20-ին՝ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ամրոցի պաշտպանության ժամանակ։

Մակագրությունը հայտնաբերվել է ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի զորքերի չորս զորամասերի և ստորաբաժանումներից մեկի՝ ՆԳԺԿ-ի շարասյան զորքերի 132-րդ առանձին գումարտակի զորանոցի վերակներում, որոնք Կարմիր բանակի կայազորի հետ միասին տեղակայված էին ամրոցում[2][3][4]։ Համարվում է, որ գրությունն արվել է այդ գումարտակի զինծառայող Ֆեոդոր Ռյաբովի կողմից[5]։

Ավելի ուշ պատի մի մասը Բրեստից տեղափոխվել է Մոսկվա՝ ընդգրկվելով Զինված ուժերի կենտրոնական թանգարանի ցուցադրության մեջ[6]։ Գրության պատճենն արվել է «Բրեստի հերոս ամրոց» հուշահամալիրում[1]։ Ամրոցի թանգարանում գտնվում է բրոնզե քանդակ՝ «Մեռնում եմ, բայց չեմ հանձնվում», որը Մինսկի բանվորները նվիրել են 1969 թվականին՝ հուշահամալիրի բացման օրը[7]։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի «Բրեստի ամրոց» ֆիլմում պատի վրա գրությունը թողնում է զինվորներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «…Но из крепости не уйдём» Արխիվացված 2013-12-31 Wayback Machine // «Вечерний Брест», 12 марта 2008.
  2. Фёдоров П. А. Конвойные войска НКВД СССР в боях начального периода Великой Отечественной войны 1941—1945 гг. // Вестник Санкт-Петербургского университета МВД. — 2009. — № 4. Архивировано из первоисточника 28 Օգոստոսի 2016.
  3. Шабанов П. Вологжане в Брестской крепости Արխիվացված 2016-10-12 Wayback Machine // Наша Вологда, № 20 (368), 06.06.2013.
  4. Борисов Б. Власов и Геббельс осуждают НКВД Արխիվացված 2018-07-23 Wayback Machine // Русский Обозреватель, 27.11.2010.
  5. [https://web.archive.org/web/20160921072137/https://xn--b1aew.xn--p1ai/pobeda/Interesnie_fakti Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2016 Wayback Machine-ի միջոցով: К 70-летию Победы в Великой Отечественной войне 1941—1945 гг. Интересные факты] Արխիվացված 2016-09-21 Wayback Machine // Официальный сайт Министерства внутренних дел Российской Федерации, 2016.
  6. Зал № 9. Вероломное нападение фашистской Германии на Советский Союз. Стратегическая оборона советских войск летом и осенью 1941 года Արխիվացված 2009-02-07 Wayback Machine // Сайт Центрального музея Вооружённых сил.
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.