Եսասիրության առաքինությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն Ռենդ

Եսասիրության առաքինությունը, էգոիզմի նոր հայեցակարգը(New Concept of Egoism) փիլիսոփա Այն Ռենդի և գրող Նաթանիել Բրանդենի 1964 թվականի ակնարկների ժողովածուն է։ Ակնարկների մեծ մասն ի սկզբանե հայտնվել է The Objectivist Newsletter-ում։ Գիրքն ընդգրկում է էթիկական խնդիրներ  Ռենդի օբյեկտիվիստական փիլիսոփայության տեսանկյունից։ Դրա որոշ թեմաներ ներառում են էգոիզմի նույնականացումը և վավերացումը՝ որպես էթիկայի ռացիոնալ կոդեքս, ալտրուիզմի ապակառուցողականությունը և պատշաճ կառավարության բնույթը։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը պարունակում է 19 ակնարկ, որոնցից 14-ը գրել է Ռենդը, հինգը՝ Բրանդենը, նաև ներածություն, որը գրել է Ռենդը։ Բոլոր ակնարկները, բացառությամբ մեկի, նախկինում տպագրվել են The Objectivist Newsletter ամսագրում, որոնք Ռենդը և Բրենդենը թողարկել են 1962 թվականին։ Բացառություն էր գրքի առաջին ակնարկը՝ «Օբյեկտիվիստական էթիկան»(The Objectivist Ethics), որը Ռենդի աշխատությունը էր ներկայացված Վիսկոնսին համալսարանում, «Էթիկան մեր ժամանակներում»(Ethics in Our Time) թեմայով սիմպոզիումի ժամանակահատվածում[1]։ «Օբյեկտիվիստական էթիկան» բացատրում է Ռենդի էթիկական տեսության հիմքերը։ Նրա մյուս ակնարկները ներառում են մի շարք էթիկական թեմաներ, որոնք հաճախ վիճարկում են ընդհանուր տեսակետներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են փոխզիջումը և բարոյական դատողությունը։ Բրանդենի ակնարկները, ինչպիսիք են «Կեղծ անհատականությունը»(Counterfeit Individualism) և «Հաճույքի հոգեբանությունը»(The Psychology of Pleasure), ներկայացնում են բարոյականության ավելի հոգեբանական տեսակետ[2]։

Եսասիրություն տերմինի օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենդի կողմից եսասիրությունը որպես առաքինություն բնութագրելը, ներառյալը գրքի վերնագրում ամենահակասական տարրերից մեկն է։ Փիլիսոփա Չանդրան Կուկաթասն ասել է, որ Ռենդի դիրքորոշումն այս կետի վերաբերյալ «հայտնիություն է բերել, բայց նրան հեռու է պահել  ինտելեկտուալ հիմնական հոսքից»[3]։ Գրքի ներածությունում Ռենդը խոստովանել է, որ «եսասիրություն» տերմինը սովորաբար չի օգտագործվում առաքինի վարքագիծը նկարագրելու համար, բայց պնդում է, որ իր օգտագործումը համահունչ է տերմինի ավելի ճշգրիտ իմաստին, որպես պարզապես «սեփական շահերի մտահոգություն»։ Եսասիրության և չարի հավասարումը, ըստ Ռենդի, առաջացրել է «մարդկության սահմանափակված բարոյական զարգացումը» որը պետք է մերժվեր[4]։

Քննադատները վիճարկում Ռենդի տերմինի մեկնաբանությունը։ Ազատական ֆեմինիստ գրող Շերոն Փրեսլին նկարագրել է Ռենդի «եսասիրության» օգտագործումը որպես «այլասերված յուրօրինակ» և հակառակ տերմինի բառարանային իմաստին, չնայած Ռենդի հակառակ պնդումներին։ Փրեսլին կարծում է, որ տերմինի օգտագործումը պատճառ է դարձել, որ Ռենդի փաստարկները հաճախ սխալ են բնութագրվում[5]։ Փիլիսոփայության պրոֆեսոր Մաքս Հոկուտը մերժել է «եսասիրության առաքինությունը» արտահայտությունը, որպես «հռետորական ավելորդություն»՝ ասելով, որ «առանց որակավորման և բացատրության, չափազանց պարադոքսալ է լուրջ քննարկման արժանի լինելու համար»[6]։ Ի հակադրություն, փիլիսոփաներ Դուգլաս Ջ. Դեն Ուիլը և Դուգլաս Բ. Ռասմուսենը նկարագրում են  Ռենդի պատասխանը այն հարցին, թե ինչու է նա օգտագործում տերմինը որպես «ո՛չ թշնամական, ո՛չ պաշտպանական, այլ ավելի շուտ խորիմաստ»[7]։ Փիլիսոփա Քրիս Մեթյու Սկիաբարան ասել է, որ «վիճելի» է, թե արդյոք Ռենդը ճշգրիտ է նկարագրել տերմինի իմաստը, սակայն պնդում է, որ Ռենդի փիլիսոփայական դիրքորոշումը պահանջում է փոխել որոշ տերմինների պայմանական իմաստները, որպեսզի արտահայտի իր տեսակետները՝ առանց  նոր բառեր հորինելու[8]։ Փիլիսոփայության պրոֆեսոր Սթիվեն Հիքսը «Փիլիսոփայության ինտերնետային  հանրագիտարանում» գրել է, որ Ռենդի «սադրիչ վերնագրին » համապատասխանում է «էթիկայի մասին նույնքան սադրիչ թեզը»[9]։

Հրապարակման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Photo of Rand
Այն Ռենդը 1957 թվաանին

Ռենդի ակնարկների  ժողովածու ստեղծելու գաղափարը սկզբում ծագել է Random House-ի Բենեթ Սերֆից, ով հրապարակել էր Ռենդի նախորդ գրքերից երկուսը՝ Atlas Shrugged-ը և For the New Intellectual-ը։ Ռենդը առաջարկել հոդվածների ժողովածուն վերնագրել «Ֆաշիստական նոր սահմանը»(The Fascist New Frontier)՝ Ֆորդ Հոլլ ֆորումի ելույթից հետո, որը նա հնչեցրել էր՝ քննադատելով նախագահ Ջոն Ֆ. Քենեդու տեսակետները։ Անհամաձայն լինելով Ռենդի համեմատությամբ Քենեդին Ադոլֆ Հիտլերի հետ՝ Սերֆը խնդրում է, որ Ռենդը ընտրի մեկ այլ վերնագիր։ Նա մերժում է այս խնդրանքը և հրաժարվոէժւ Random House-ից (ինչպես նաև դադարեցրում իր ընկերությունը Սերֆի հետ)՝ ընտրելով New American Library որպես իր նոր գրքի հրապարակիչ։ Եսասիրության առաքինությունը կրում էր այլ վերնագիր և չէր ներառում Քենեդու մասին հատվածը. նա սպանվել էր նախքան դրա հրապարակումը, ինչը վիճելի էր դարձնում շարադրանքի իմաստը[10]։

Ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը դարձավ Ռենդի ամենաշատ վաճառվող ոչ գեղարվեստական ստեղծագործություններից մեկը՝ վաճառելով ավելի քան 400,000 օրինակ իր թողարկման առաջին չորս ամիսներին[11] և ավելի քան 1,35 միլիոն օրինակով մինչև 2014 թվականը[12]։

Գիտնական Միմի Ռեյսել Գլադշտեյնը նկարագրել է ակնարկների ժողովածուն որպես «էկլեկտիկ» և «դիմելու շահագրգիռ ոչ ակադեմիական կամ ոչ մասնագետ ընթերցողներին, ինչպես նաև օբյեկտիվիզմի ավելի լուրջ ուսանողներին»[13]։ Գլադշտեյնը հայտնում է, որ մի շարք ժամանակակից ակնարկներ Ռենդի տեսակետները համեմատում են էկզիստենցիալիզմի հետ[14]։

Հեղինակ Ռոբերտ Ջ. Ռինգերն իր Winning Through Intimidation գրքում ասել է, որ «Եսասիրության առաքինությունը» Ռենդի «գլուխգործոցն է»[15]։

Հանրային ելույթի ժամանակ գրող Քրիստոֆեր Հիչենսն ասել է. «Չնայած ես որոշակի հարգանքով եմ վերաբերվում «Եսասիրության առաքինությանը»՝ ակնարկների  ժողովածուին, բայց կարծում եմ, որ կարիք չկա մարդկանց մեջ եսասիրություն քարոզող ակնարկներ գրել։ Չգիտեմ, թե ինչպիսին է ձեր տպավորությունը, բայց որոշ բաներ լրացուցիչ ամրապնդում չեն պահանջում»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gladstein 1999, էջ. 80; Burns 2009, էջ. 211
  2. Gladstein 1999, էջեր. 80–81
  3. Kukathas 1998, էջ. 55
  4. Rand, Ayn. "Introduction". In Rand 1964, էջեր. vii–ix
  5. Presley, Sharon. "Ayn Rand's Philosophy of Individualism: A Feminist Psychologist's Perspective". In Gladstein & Sciabarra 1999, էջեր. 265–266
  6. Hocutt 2008, էջ. 440
  7. Den Uyl, Douglas J. and Rasmussen, Douglas B. "Life, Teleology, and Eudaimonia in the Ethics of Ayn Rand". In Den Uyl & Rasmussen 1986, էջ. 76
  8. Sciabarra 1995, էջ. 252
  9. Hicks, Stephen R. C. (2005 թ․ հուլիսի 7). «Ayn Rand (1905–1982)». Internet Encyclopedia of Philosophy. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  10. Burns 2009, էջեր. 210–211; Heller 2009, էջեր. 335–337
  11. Gladstein 1999, էջ. 81; Burns 2009, էջ. 212
  12. Bowden, Tom (2014 թ․ հունիսի 23). «50 Years of the Virtue of Selfishness». Ayn Rand Institute. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
  13. Gladstein 1999, էջ. 81
  14. Gladstein 1999, էջ. 119
  15. Ringer, Robert J. (1974). Winning Through Intimidation. Los Angeles Book Publishers. էջ vii. ISBN 0-308-10229-0.
  16. «Hitchens Destroys the Cult of Ayn Rand (mirror)». YouTube. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.

Մեջբերված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]