Եռյակ (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եռյակ (այլ կիրառումներ)

Եռյակ, տրիադա (հունարեն՝ xpiag — երրորդություն), տերմին փիլիսոփայության մեջ, որ նշանակում է զարգացման եռաստիճանություն։

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռյակի գաղափարը հանդիպում է տարբեր փիլիսոփաների (Պլատոն, Պրոկլես, Ֆիխտե, Շելինգ) և հատկապես Հեգելի երկերում։ Վերջինիս Փիլիսոփայության մեջ այն բացարձակ և համընդհանուր սկզբունքն է, սխեմա (թեզիս, հակաթեզիս, սինթեզիս), որում իրականանում է զարգացումը։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է եռյակի բացարձականացումը և իդեալիստական մեկնաբանումը՝ այն համարելով զարգացման մասնակի օրինաչափություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 521