Եղջերապլաստիկա
Jump to navigation
Jump to search
Եղջերապլաստիկա, կերատոպլաստիկա (հուն․՝ χέρας-եղջյուր և հուն․՝ πλαστδς-ծեփված, ծեփակերտ), աչքի եղջերաթաղանթի պատվաստում։ Կիրառում են եղջերաթաղանթի կայուն մթագնումների դեպքում, տեսողության լրիվ կամ մասնակի վերականգնման համար, երբեմն՝ կոսմետիկական նպատակներով։ Վիրահատում են փոփոխված եղջերաթաղանթը, փոխարենը պատվաստում նույն ձևի և մեծությաև սկավառակ, որը վերցնում են թարմ դիակից կամ մարդու՝ որևէ պատճառով հեռացրած աչքից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 508)։ ![]() |