Հովհաննես Եղիկյան
Appearance
(Վերահղված է Եղիկյան Հովհաննեսից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Եղիկյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1961) |
Մասնագիտություն | նկարիչ |
Հովհաննես Աշոտի Եղիկյան (1920, Կոստանդնուպոլիս), հայ թատերական նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը և հանրապետության մի շարք թատրոններում աշխատել որպես նկարիչ-ձևավորող։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` մանածագործական արվեստի նկարչի կոչումով[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բոռ»
- «Հեքիաթ ճշմարտության մասին»
- «Հյուրանոցի տիրուհին»
- «Վագիֆ» (Էջմիածնի Ամո Խարազյան անվան շրջիկ թատրոն)
- «Թերեզայի ծննդյան օրը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան