Դրախտաձոր
Գյուղ | ||
---|---|---|
Դրախտաձոր | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Դրախտաձոր | |
Մակերես | 3367,3 կմ² | |
ԲԾՄ | 6207 ֆուտ | |
Բնակչություն | 62 մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դրախտաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[1]։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 98 կմ հեռավորության վրա։
Անի գյուղի հետ միասին կազմում է Դրախտաձոր համայնքը[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը բարձր լեռնային է, ունի 3367,3 հա տարածք, որից 477,8 հա գյուղատնտեսական նշանակություն, 2756,4 հա անտառային հողեր։ Դրախտաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Ղոչազսու գետի վտակը։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բնական փոքրիկ աղբյուր-առվակներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Դրախտաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 62 մարդ, կար 16 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 26 | 20 | 36 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 15 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 345